Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Փետրվարի 10-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը․
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն։
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում։
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2022 թվականի գործունեության ՀԳՊԱ-ի ռեկտորի հաշվետվության լսում և գնահատում։
- 2023 ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում։
- ՀԳՊԱ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրություն։
- Այլ հարցեր։