Համագործակցության համաձայնագիր՝ ՀԳՊԱ-ի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև
Հունիսի 3-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։
Ըստ համաձայնագրի բուհերը մշակելու և իրականացնելու են կիրառական արվեստի, դիզայնի և հագուստի մոդելավորման կրթադաստիարակչական, հետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում համատեղ ծրագրեր, կատարելու են դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, համատեղ հայտարարություններ և փաստաթղթեր են ստորագրելու, ինչպես նաև կազմակերպելու են տարբեր մշակութային միջոցառումներ։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը բացի երկու բուհերի ռեկտորներից ներկա էին ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Արևիկ Հարությունյանը, արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ Լուսինե Այդինյանը։