Հանդիպում Հայաստանում Էրազմուս+ ծրագրի գրասենյակի աշխատակիցների հետ
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի և ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանի հետ։
ՀԳՊԱ-ի ուսանողա-դասախոսական և ադմինիստրատիվ կազմին պրեզենտացիոն տեսքով ներկայացվեց ընդհանուր տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրերի տեսակների, առաջնահերթությունների, առաջարկների մրցույթի, ինչպես նաև արդեն իսկ շահած նախագծերի մասին։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց նաև Էրազմուս+ շարժունության ծրագրերը և քննարկվեց Ժան Մոնե ծրագրին դիմելու հնարավորությունները։ Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով։