Մագիստրատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը
ՀԳՊԱ-ի 2022-2023 ուստարվա Մագիստրատուրայի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը։
- Դիմում;
- Ինքնակենսագրություն;
- 3×4 չափսի 4 լուսանկար;
- Անձնագրի պատճեն;
- Հրատարակված կամ հրատարակության ներկայացված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում);
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 ՀՀ դրամի վճարման անդորրագիր (հաշվեհամար՝ 247450233108000);
- Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում);
- Դիպլոմի պատճեն;
- Դիպլոմի հավելվածի պատճեն։
2022-2023 ուսումնական տարվա բակալավրի շրջանավարտների դիպլոմների և դիպլոմի հավելվածների պատճենները կկցվեն ակադեմիայի կողմից։
1-ին փուլի համար (անվճար) դիմել մինչև սույն թվականի հուլիսի 4-ը ներառյալ։
2-րդ փուլի համար (վճարովի) դիմել սույն թվականի հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։