Հանդիպումներ ՀԳՊԱ-ի ուսանողների հետ
Ուսանողների կարիքների վերհանման նպատակով 2022-ի մարտ-ապրիլ ամիսներին ՀԳՊԱ-ի Որակի ապահովման կենտրոնի աշխատակիցները ֆոկուսխմբային հանդիպումներ ունեցան ակադեմիայի ուսանողների հետ: Հանդիպումներին մասնակցեցին Համակարգչային գրաֆիկա, Գեղանկարչություն, Գրաֆիկա, Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ, Արվեստաբանություն և Քանդակագործություն կրթական ծրագրերի թվով 78 ուսանողներ: Դիզայն և Ինտերիերի դիզայն կրթական ծրագրերի ուսանողների հետ հանդիպումները տեղի կունենան 2022-ի մայիսին: