Վերապատրաստում կրթական ծրագրերը մշակող խմբերի հետ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կրթական ծրագրերի մշակումների բաժինը փետրվարի 17-18-ին վերապատրաստում իրականացրեց կրթական ծրագրերը մշակող խմբերի հետ: Երկօրյա վերապատրաստման շրջնականերում ներկայացվեցին դասավանդման և ուսումնառության մեթոդները և ՀԳՊԱ-ի գնահատման համակարգը:
Աշխատանքային խմբերը քննարկեցին դասավանդման և ուսումնառության արդի մեթոդներ, ինչպես նաև դասավանդման ներառական մոտեցումները: Աշխատանքային խմբերին ներկայացվեց լրամաշկված գնահատման համակարգը՝ ներառյալ ակադեմիական ազնվության դրսևորումներն ու գնահատման ներառական մոտեցումները:
Նշենք, որ կրթական ծրագրերի մշակումների բաժինը պարբերաբար վերապատրաստումներ է իրականացնում աշխատանքային խմբերի հետ: