ՀԳՊԱ-ի ուսանողների և Գյումրիի «Խազեր» երգչախմբի համատեղ միջոցառումը
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Հագուստի մոդելավորում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների և Գյումրիի «Խազեր» անսամբլի համատեղ միջոցառմանը: Ձեր ուշադրությանը կներկայացվեն կուրսային աշխատանքի շրջանակներում ուսանողների իրականացրած հագուստի հավաքածուի նախագիծը՝ «Խազերի» համար։ Վերջիններս հանդես կգան համերգային ծրագրով: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 22-ին ժամը 13:00 ՀԳՊԱ-ի (Իսահակյան 36) դահլիճում: Այցելուների մուտքն ազատ է:
Գյումրիի «Խազեր» 5 հոգուց կազմված անսամբլը ստեղծվել է 2018-ին: Երգացանկում հիմնականում Կոմիտաս է, բայց կան նաև այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ «Խազերի» գործունեությանը կարող եք ծանոթանալ խմբի ֆեյսբուքյան էջի միջոցով (https://www.facebook.com/Khazerchoir/): Անսամբլն արդեն ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը, որի մեջ տեղ են գտել ամենատարբեր խմբերգեր՝ աշխատանքային, պարերգեր, օրորոցային, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան, Սերգեյ Աղաջանյան և այլն:
Նախագծի մտահղացման հեղինակներն ու ծրագրի ղեկավարներն են ՀԳՊԱ-ի դասախոս Մանե Կարապետյանը և պրոֆեսոր Գայանե Սարիբեկյանը: Հագուստի իրականացման ղեկավարներն են ավագ դասախոս Արևհատ Մնացականյանը և հագուստի մոդելավորման լաբորատորիայի վարիչ Անահիտ Կարապետյանը։