Հարցում
2018-ի մայիս-հունիս ամսիներին 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների շրջանում Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնի կողմից իրականացված հարցման արդյունքում պարզ դարձավ՝
- բուհի գործունեության, առաջակվող կրթական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ դիմորդների հիմնական համակազմը տեղեկանում է Ակադեմիայի պաշտոնական կայքէջի միջոցով,
- դիմորդները կայքէջում առկա տեղեկության և դրա բովանդակության վերաբերյալ պնդումների հետ հիմնականում համաձայն են, սակայն ավելացնում են, որ կցանկանային այնտեղ տեսնել ուսանողի իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև բուհի և ուսանողի միջև կնքվող պայմանագրի բովանդակության վերաբերյալ տեղեկություն ևս,
- անհրաժեշտ է հաճախակի կամզակերպել բաց դռների օր, ինչպես նաև այցելել հանրակրթական դպրոցներ բուհի կրթական ծրագրերը ներկայացնելու նպատակով:
Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Նունե Մինասյան
Որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյան