Իտալական ապրանքանիշերի էվոլյուցիան
Հետաքրքրական և ճանաչողական բնույթի ցուցահանդեսով փակեց տարին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը՝ նախաձեռնությամբ ու կազմակերպությամբ Հայաստանում Իտալիայի դեսպանատան և Իտալական լոգոների թանգարանի։ Այն վերաբերում էր իտալական՝ հիմնականում հայտնի «Maserati», «Ferrari», «Versace», «Gucci», «Alfa Romeo», «Barilla», «Illy», «Ansaldo» և ուրիշ բրենդների ստեղծման պատմությանն ու զարգացմանը, որոնք ներկայացված էին մեծադիր պաստառներով՝ յուրաքանչյուրը համապատասխան դիզայնով, ուղեկցող գրավոր տեքստերով՝ ստեղծման պատմության, հիմնադիրների մասին տեղեկություններով․․․
Read MoreՀրաշալի դիմանկարներ՝ Ազգային պատկերասրահին
Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացավ մեր ժամանակի լավագույն նկարիչներից՝ Արամ Իսաբեկյանի դիմանկարների հրաշալի հավաքածույով։ Դիմանկար ստեղծելու բարդությունը հայտնի է ստեղծագործող մարդուն՝ վրձնի, նկարչության, լուսանկարչության օբյեկտիվի լեզվով, թե գրի, գրականության մեջ։ Լռության մեջ է ծնվում դիմանկարը, ձևավորվում է սակայն խոսքի, հաղորդակցման ներքին թե արտաքին, ճանապարհով։ Զուտ պրոֆեսիոնալիզմից զատ, դիմանկար կերտողից պահանջվում է սուր զգայականություն, մարդիմացություն, դիմագծեր, դիմախաղ, հայացք, խոսք, ժեստիկա կարդալու ունակություն, ներաշխարհային թափանցումումներ՝ ինչ-որ առումով հոգեբանի որակներ, որ կտավի պատկերը վերածվի կերպարի…
Read MoreՀանդիպում Հայաստանում Էրազմուս+ ծրագրի գրասենյակի աշխատակիցների հետ
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի և ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանի հետ․․․
Read More