Վարդան Ազատյանը ընտրվեց ՀԳՊԱ-ի ռեկտոր
Մայիսի 6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը…
Read MoreԱռցանց վերապատրաստման դասընթաց ՀԳՊԱ-ի դասախոսների և ուսանողների համար
Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DESIRE) դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկում է առցանց առաջին վերապատրաստման դասընթացը «Փափուկ հմտությունների զարգացման մեթոդաբանություն. կրթական տվյալների մշակում» թեմայով, որին կարող են մասնակցել ՀԳՊԱ-ի դասախոսներ և ուսանողներ…
Read MoreԿայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Մայիսի 3-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը…
Read MoreԺան-Պիեռ Տանգիի այցը ՀԳՊԱ
2024-ի մայիսի 2-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա այցելեց ճանաչված նկարիչ, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեռ Տանգին։ Նա հանդիպեց գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանի, ինչպես նաև գրաֆիկայի ամբիոնի ավարտական կուրսի ուսանողների հետ, շոշափվեցին մասնագիտական, տեխնիկական հարցեր։ Ժան-Պիեռ Տանգին խոստացավ վերադառնալ ակադեմիա, կազմակերպելու հատուկ վարպետաց դաս ուսանողների համար…
Read MoreՀրատարակվել է Հակոբ Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» մենագրությունը
Հրատարակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» մենագրությունը…
Read MoreՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել երկու թեկնածու
Սույն թվականի ապրիլի 5-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտ է ներկայացրել երկու թեկնածու…
Read MoreԿրթաթոշակ հետդոկտորական հետազոտողների համար
ՀՀ-ում Բրիտանական խորհուրդըհայտարարում է նոր հետազոտական համագործակցության մասին Էդինբուրգի համալսարանի Հումանիտար գիտությունների առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի (IASH) հետ: Համագործակցության արդյունքում ՀՀ բուհերին հատկացվում է 2 կրթաթոշակային տեղ 12 ամիս տևողությամբ…
Read MoreԼույս է տեսել «Տարեգրքի» նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2023-ի երկրորդ համարը։ Հրատարակությունն ընդգրկում է Դիանա Գրիգորյանի, Եկատերինա Լոշկարեվայի, Հռիփսիմե Դայանի, Լուսինե Պետրոսյանի և Սվետլանա Արզումանյանի արվեստագիտական հետազոտությունները, Հայկ Հակոբյանի և Արմինե Գաբրիելյանի, Համո Սուքիասյանի, Կարինե Ասատրյանի հումանիտար հետազոտությունները, Գայանե Պողոսյանի ուսումնամեթոդական աշխատանքը․․․
Read MoreԳծանկարչության և գունանկարչության ամբիոնը՝ այս անգամ դասախոսների աշխատանքների ցուցահանդեսով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի վերջին երկու ցուցահանդեսները Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի՝ առաջինը ուսանողների, հաջորդը դասախոսների աշխատանքներն էին։ «Ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, թե որպես ստեղծագործող ինչպիսի գեղարվեստական միտք, մտածողություն ունեն իրենց դասախոսները, հասկանալու նաև, որ մարդիկ, ովքեր դասավանդում են իրենց, մեծ ճանապարհ են անցել։ Հիանալի ցուցահանդես է, հիանալի աշխատանքներ են ներկայացված»,- բացման խոսքում ասաց ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը…
Read MoreԲակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը
Բակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետում.
Սույն թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է…