Կրթական ծրագրերի վերանայում
Գործընթացը ներկայացվեց ևս երկու աշխատանքային խմբերի
Դեկտեմբերի 25-ին ուսումնական վարչությունը հանդիպեց Կիրառական արվեստ և Արվեստի պատմություն և տեսություն մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման աշխատանքային խմբերի հետ: Վերանայման ողջ գործընթացը մանրամասն ներկայացվեց մասնակիցներին՝ հստակեցնելով առաջիկա աշխատանքների ժամանակացույցը և վերջնաժամկետները:
Անդրադառնալով կրթական ծրագրերի վերանայման գործընթացի բոլոր փուլերին, անհրաժեշտ ձևաչափերին և ներկայացնելով հիմնական տերմինարանը՝ մասնակիցների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկնարկել աշխատանքները հաջորդ տարվա հունվար ամսից: Հաջորդաբար կիրականացվեն ու կամփոփվեն կրթական ծրագրերի վերանայման փուլերը, կկազմեն աշխատանքների արդյունավետության հաշվետվություններ:
Ըստ մշակված ժամանակացույցի՝ հաջորդ տարվա ընթացքում փուլերով կկազմակերպվեն քննարկում-սեմինարներ թե աշխատանքային խմբի, թե պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ ամփոփելու ՄԿԾ-երն ու դրանց բաղադրիչները։ Իսկ մինչև տարվա ավարտը կկազմվեն և հաստատման կներկայացվեն վերանայված երկու կրթական ծրագրերը:
Ուսումնական վարչությունը մինչև 2018-ի ավարտը հանդիպում է անցկացնելու նաև Գեղանկարչության և Քանդակագործության կրթական ծրագերի աշխատանքային խմբերի հետ: