Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի այցը ՀԳՊԱ
Նոյեմբերի 18-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա էր այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա հանդիպեց բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանի և ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին ՀԳՊԱ-ի և Էկոնոմիկայի նախարարության միջև համագործակցության զարգացումն ու խորացումը և ձեռք բերեցին պայմանավորվածություն նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու մասին։