ՀԳՊԱ-ի ուսանողուհին ճանաչվել է «Ասա ինձ տասը բառ» մրցույթի հաղթող
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հագուստի մոդելավորում կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Ռոզալիա Նալբանդյանը ճանաչվեց 2022-ի «Ասա ինձ տասը բառ» մրցույթի հաղթող «Երիտասարդ մեծահասակներ» և «Ֆրանսերեն լեզվի մասնագետներ» կատեգորիաներում։ Հոկտեմբերի սկզբին նա մեկնեց Փարիզ, մասնակցեց ֆրանսերեն լեզվի դասընթացներին, կատարելագործեց իր ֆրանսերենը և բացահայտեց Փարիզն իր թանգարաններով։
Նշենք, որ «Ասա ինձ տասը բառ» մրցույթը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպել էր Հայաստանում Ֆրանսիական դեսպանատունը 2022-ի ապրիլին։ Մասնակիցները պետք է նկարահանեին ֆրանսերեն լեզվով և երաժշտության ուղեկցությամբ 3 րոպեանոց վիդեոքլիփ, որում պետք է արտացոլեին բնության տարրերը, ինչպես նաև պետք է հավելեին 10 բառ ֆրանսերեն լեզվով, որոնք համահունչ կլինեին քլիփին։ «Երիտասարդ մեծահասակներ» և «Ֆրանսերեն լեզվի մասնագետներ» կատեգորիաների հաղթողների համար նախատեսված էր ուղևորություն Ֆրանսիա, իսկ «Ավագ դպրոցականներ» կատեգորիայի հաղթողի համար՝ էլեկտրոնային սարքավորումներ: Մրցույթին մասնակցել էին Հայսատանի բուհերի և դպրոցների ֆրանսախոս ուսանողներն ու աշակերտները, որոնց թվում էր նաև Ռոզալիան։
Արտաքին կապերի բաժին