Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը բուհերում
2022 թվականի Հոկտեմբերի 19-ն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում փաստաբան, Հայ-ռուսական համալսարանի դասախոս, «Lawsuit» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, «Մտավոր սեփականության հայ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Անի Դավթյանի հետ։
Վերջինս ակադեմիայի աշխատակիցների համար հանդես եկավ բուհերում մտավոր սեփականության ստեղծման առանձնահատկությունների մասին դասախոսությամբ ։ Շոշափվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են «ի՞նչ է մտավոր սեփականությունը», «ի՞նչպես է այն ստեղծվում բուհերում», «ի՞նչպես պետք է «կիսել» մտավոր սեփականությունը» և այլն: Հատուկ ուշադրություն հրավիրվեց այն փաստին, որ վերջին շրջանում «Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության» (WIPO) աջակցությամբ աշխարհի առաջատար համալսարանների շրջանում լայն տարածում է ստացել Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում քաղաքականության իրականացման և մշակման պրակտիկան՝ որպես ամբողջական փաստաթուղթ, որում արտացոլված են մտավոր սեփականության կառավարման հետ կապված առանցքային կազմակերպչական և իրավական հարցերը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը։