ՀԳՊԱ վարչական և ՊԴ կազմի աշխատակիցների կողմից աշխատանքային միջավայրի գնահատում
Հարցման ամփոփ վերլուծություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնը 2021-ի մարտ ամսին հարցում է իրականացրել ակադեմիայի վարչական և ՊԴ կազմի աշխատակիցների շրջանում: Հարցումը նպատակաուղղված է ակադեմիայում աշխատանքային միջավայրի բարելավմանը՝ հատկապես ներկայիս համավարակային պայմաններում: Հարցաթերթում ներառված են նաև աշխատանքային ռեսուրսներին վերաբերող հարցեր:
Հարցաթերթում ընդգրկված պնդումները շահակիցների կողմից գնահատված են՝ 1 – շատ վատ, 2 – վատ, 3 – բավարար, 4 – լավ, 5 – գերազանց, սանդղակով, հացման մասնակիցները թողել են նաև մեկնաբանություններ և առաջարկություններ:
ՀԳՊԱ I մասնաշենք
ՀԳՊԱ I մասնաշենքի աշխատակիցներից հարցմանը մասնակցել են 22-ը: Ստորև ներկայացված է՝ ՀԳՊԱ I մասնաշենքի սանիտարահիգիենիկ պայմանների գնահատումը աշխատակիցների կողմից.
Աշխատասենյակի մաքրություն – 3,5
Կահույքը չի մաքրվում, չի ախտահանվում:
Սան. հանգույցի մաքրություն – 3,2
Մաքրուհին բարեխիղճ է, բայց օգտվողները շատ են, ավելի հաճախ է պետք մաքրել և ավելացնել անհրաժեշտ պարագաները:
Զուգարանի թղթի առկայություն – 3,1
Թղթի կախիչն անսարք է, թուղթը հաճախ հայտնվում է գետնին, օրվա երկրորդ կեսին թուղթ չի լինում:
Դռների բռնակների ախտահանում – 2,6
Ոմանք տեղյակ չեն, ոմանք էլ պնդում են, որ չի կատարվում:
Օճառի առկայություն – 4
Ձեռքերը չորացնելու անձեռոցիկի առկայություն – 3
Սարքն անհաջող է, անձեռոցիկները շատ են դուրս գալիս, օրվա երկրորդ կեսին չեն լինում:
Զուգարանի օդափոխության համակարգի առկայություն – 2,5
Չի գործում, միայն մեխանիզմի ձայնն է լսվում:
Օդը մաքրող դեզոդորանտի առկայություն – 3,3
Համավարակի դեմ իրականացվող միջոցառումները աշխատակացիները գնահատել են.
Դիմակների կրում – 2,7
Ձեռքերն ախտահանող նյութերի առկայություն – 3,8
Որակից դժգոհ են, միշտ առկա է:
Աշխատասենյակների ախտահանում – 2,7
Մեծամասնությունը վստահ է, որ չի կատարվում:
Միջանցքի ախտահանում – 3,6
Շահակիցներից 4-ը կարծում են, որ ոչ աշխատանքային ժամերին կատարվում է, մյուսները կարծում են, որ պետք է հստակ ժամանակացույցով պարբերաբար կատարվի, բայց չի կատարվում:
Աստիճանավանդակի (այդ թվում՝ բազրիքների) ախտահանում – 2,4
ՀԳՊԱ-ում իրականացվող անվտանգության միջոցառումների արդյունավետությունը գնահատել են․
Հակահրդեհային ծառայության արդյունավետություն – 3,07
Հարկավոր է ծանոթացնել աշխատակիցներին, թե ինչպես իրենց պահեն հրդեհի դեպքում, քանի որ բոլորը պնդում են, որ անտեղյակ են:
Պահակային ծառայություն – 3,9
Պահակներն ուշադիր են և հոգատար աշխատակիցների և ուսանողների նկատմամբ, բայց օտարների մուտքն ակադեմիա պետք է արգելվի:
Բուժկետ – 2,05
Հարցվածները պնդում են, որ երբեմն անհրաժեշտ դեղորայքը բացակայում է, հարցվածներից 5-ը տեղյակ չեն՝ չեն օգտվել:
Աշխատանքի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունն ու արդյունավետությունը գնահատվել է․
Գրենական պիտույքներ – 3,8
Բոլոր անհրաժեշտ պիտույքները տրամադրվում են, բայց պարզ չէ ռեսուրսների տրամադրման ընթացակարգը (դիմում, զեկուցագիր, ստացման ժամկետներ, ստացման ձև՝ ով է բերելու…): Հարցվածների մեծամասնությունը նշում է նաև, որ գրիչները (հատկապես կարմիր գրիչները) և մարկերներն անորակ են:
Համակարգիչներ և օժանդակ սարքավորումներ (պրինտեր, սկաներ, տեսախցիկ…) – 3,8
Սարքավորումները բավարար են, համակարգիչները չունեն տեսախցիկ, որը ներկայիս պայմաններում անհարմարություն է ստեղծում առցանց հանդիպումների ժամանակ: ՄՌԲ-ին անհրաժեշտ են՝ նոր համակարգիչ, պրինտեր, սկաներ:
ՀԳՊԱ-ում աշխատանքի պայմանների բարելավման վերաբերյալ աշխատակիցները թողել են հետևյալ առաջարկությունները.
- Աշխատակիցների համար ստեղծել հավասար աշխատանքային պայմաններ:
- Ապահովել խմելու ջրի անընդհատ առկայությունը և ջուրը դնել հանրային վայրում, օրինակ՝ միջանցքում, որ աշխատակիցները հանգիստ օգտվեն:
- Կազմակերպել հանդիպումներ և ծանոթացնել հակահրդեհային անվտանգության և քաղ. պաշտպանության հարցերին, որ դրանք ձևական բնույթ չկրեն, հատկապես պատերազմող Հայաստանում:
- Աշխատակիցների համար սահմանել սան. համգույցից օգտվելու կանոններ:
- Զուգարանում ծխելն արգելել:
- Զուգարանի կողպեքները դժվար են բացվում, խնդրում են փոխել կամ վերանորոգել:
- Առաջարկվում է զուգարանների մաքրման ժամատախտակ կիրառել, մի քանի անգամ օրվա ընթացքում մաքրել և ավելացնել անհրաժեշտ պարագաները:
- Աշխատասենյակները փոշեկուլով մաքրել, քանի որ հատակը մաքրելիս փոշին բարձրանում և նստում է կահույքի և սարքավորումների վրա:
- Աջ աստիճանավանդակը նույնպես անհրաժեշտ է մաքուր պահել (տպավորություն է, որ ղեկավարությունը այդտեղով չի անցնում, կարելի է և լավ չմաքրել) և ախտահանել:
- Դեկանատի մեկ սենյակում տարբեր գործառույթ իրականացնող մարդիկ են նստում, ինչի պատճառով ընկնում է աշխատանքի արդյունավետությունը:
- Գոնե շաբաթական մեկ անգամ ախտահանել աշխատասենյակները, բազրիքներն ու միջանցքները:
- Անհրաժեշտ է շահակիցներին իրազեկող հոլովակների պատրաստման համար տեսաձայնագրիչ ձեռք բերել:
- Տուգանել համավարակի կանոնները չպահպանող ուսանողներին և աշխատակիցներին:
ՀԳՊԱ II մասնաշենք
ՀԳՊԱ II մասնաշենքի աշխատակիցներից հարցմանը մասնակցել են 17-ը: Ստորև ներկայացված է՝ ՀԳՊԱ II մասնաշենքի սանիտարահիգիենիկ պայմանների գնահատումը աշխատակիցների կողմից.
Աշխատասենյակի մաքրություն – 3,2
Չկա փոշեկուլ, այդ պատճառով փոշին մի հարկից մյուսն է տեղափոխվում, լսարաններն ու միջանցքներն ահավոր կեղտոտ են:
Սան. հանգույցի մաքրություն – 3,0
Շատ վատ է կատարվում, մաքրուհին օրը մեկ անգամ է լավագույն դեպքում գալիս: Զուգարանակոնքը մաքրելու խոզանակ չկա, այն դեպքում, որ ամեն մեկի կողքը անհրաժեշտ է դնել, որպեսզի օգտվողից մաքրություն կարողանանք պահանջել: Օրվա մեջ չի մաքրվում այդքան շատ ուսանողների առկայության դեպքում: Պահանջում են, որ մաքրուհին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում լինի մասնաշենքում և պարբերաբար մաքրի: Զուգարանակոնքերը կոտրված են, զուգարանակոնքի թուղթ հաճախ չի լինում: Անսարք ծորակները ամիսներով անսարք էլ մնում են:
Զուգարանի թղթի առկայություն – 3,0
Ընդհատումներով է լինում, ավելի հաճախ չկա, քան կա:
Դռների բռնակների ախտահանում – 2,0
Ոմանք տեղյակ չեն, ոմանք էլ պնդում են, որ չի կատարվում:
Օճառի առկայություն – 3,1
Ավելի հաճախ առկա չէ:
Ձեռքերը չորացնելու անձեռոցիկի առկայություն – 2,3
Սարքն անհաջող է, անձեռոցիկները շատ են դուրս գալիս, օրվա երկրորդ կեսին չեն լինում:
Զուգարանի օդափոխության համակարգի առկայություն – 2,2
Ընդհանրապես առկա չէ, դռներն էլ կիպ փակվում են, ինչը անհնարին է դարձնում օդափոխությունը:
Օդը մաքրող դեզոդորանտի առկայություն – 1,5
Երբեք չի եղել:
Համավարակի դեմ իրականացվող միջոցառումները աշխատակացիները գնահատել են.
Դիմակների կրում – 2,7
Ոչ բոլորն են կրում, դեկանն ու ամբիոնների վարիչներն անընդհատ հսկում և նկատողություն են անում:
Ձեռքերն ախտահանող նյութերի առկայություն – 4,5
Միշտ առկա է: Սակայն որակից դժգոհ են:
Աշխատասենյակների ախտահանում – 2,2
Մեծամասնությունը վստահ է, որ չի կատարվում:
Միջանցքի ախտահանում – 2,2
Անհրաժեշտ է հստակ ժամանակացույցով պարբերաբար ախտահանել, բայց հարցվածների մեծ մասի կարծիքով չի կատարվում:
Աստիճանավանդակի (այդ թվում՝ բազրիքների) ախտահանում – 2,0
Ահազանգելուց հետո մի քանի անգամ ախտահանվել է:
ՀԳՊԱ-ում իրականացվող անվտանգության միջոցառումների արդյունավետությունը գնահատել են.
Հակահրդեհային ծառայության արդյունավետություն – 4,0
Առկա է կրակմարիչ, ինչպես օգտագործել, ինչպես էվակուացվել՝տեղյակ չեն, հակահրդեհային պատասխանատու չկա, ով կծանոթացնի աշխատակիցներին, թե ինչ վարք դրսևորեն հրդեհի դեպքում:
Պահակային ծառայություն – 3,9
Մուտքի մոտ դրված արգելափակիչը չի աշխատում, օտար մարդիկ են մտնում, պահակները լավն են, բայց օտարների նկատմամբ խստություն է հարկավոր կիրառել:
Բուժկետ – 2,05
2-րդ մասնաշենքում բուժկետ չկա, շատերը չեն օգտվել: Նախկինում 2-րդ մասնշենքին դեղեր էին տրամադրվում, հիմա չեն տրամադրվում:
Աշխատանքի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունն ու արդյունավետությունը գնահատվել է.
Գրենական պիտույքներ – 4,6
Հիմնականում գրենական պիտույքներն առկա են, բայց ոմանք դժգոհում են պիտույքների (գրիչների) որակից:
Համակարգիչներ և օժանդակ սարքավորումներ (պրինտեր, սկաներ, տեսախցիկ…) – 3,8
Համակարգչային լսարաններում պրինտեր և սկաներ չկա, ուսանողներին հնարավոր չէ առանց սարքավորումների բացատրել, թե ինչպես Print և Scan անեն:
ՀԳՊԱ-ում աշխատանքի պայմանների բարելավման վերաբերյալ աշխատակիցները թողել են հետևյալ առաջարկությունները.
- Ուսանողների համար գունավոր պրինտեր և քսերոքս տրամադրել և տեղադրել միջանցքում՝ նվազագույն գներով օգտվելու համար:
- Դեկանատին նոր հեռախոս տրամադրել:
- Անհրաժեշտ է ձեռք բերել որակյալ մոլբերտներ, աթոռներ, կտորներ, գիպսե քանդակներ, այլ առարկաներ՝ որակյալ նատյուրմորտների համար:
- Պատերը պատված են սարդոստայնով, միջանցքի լուսամփոփների վրա դարավոր փոշի է նստած:
- Ցանկալի է, որ հավաքարարները անընդհատ շենքում լինեն և մաքրեն:
- Գոնե շաբաթական մեկ անգամ ախտահանել աշխատասենյակները, բազրիքներն ու միջանցքները:
- Տուգանել համավարակի կանոնները չպահպանող ուսանողներին և աշխատակիցներին: