Հայտարարություն
Հայաստանում Ավստրիայի հանրապետության դեսպանատունը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հնարավորություն են ընձեռում մասնակցելու APPEAR ծրագրին, որը նպաստում է Կայուն զարգացման նպատակների (SDG) իրականացմանը։ Ծրագիրը միտված է ուժեղացնել գիտական հիմքը և ինստիտուցիոնալ հնարավորությունները գործընկեր երկրներում բարձրագույն կրթության, հետազոտության և կառավարման ոլորտում՝ ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ակադեﬕական գործընկերության ﬕջոցով և մագիստրոսների և գիտությունների դոկտորների կրթաթոշակների ստացման համար։
APPEAR-ը նպատակ է հետապնդում բարելավել ﬕջազգային համագործակցությունը և զարգացումը ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այն Զարգացման համագործակցության ավստրիական (ADC) ծրագիր է, որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության և հետազոտությունների աջակցության իր ռազմավարությունը՝ ակադեﬕական ինստիտուցիոնալ մակարդակով զարգացման համար։ Այն իրականացվում է ADC ծրագրի 11 առաջնահերթ երկրներում և առանցքային տարածաշրջաններում, որոնք գտնվում են Արևելյան, Արևմտյան և Հարավային Աֆրիկայում, Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Հարավարևելյան Եվրոպայում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 91 50 74 61 հեռախոսահամարով՝ Մերի Պատվականյանին։
ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին