Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցման առկա հիմունքով բարձր որակավորման մասնագետներ են պատրաստվում խեցեգործության կոմպոզիցիոն ստեղծագործական, ինչպես նաև նյութի վրա կատարողական աշխատանքների համար: Ուսումնառության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողի մտահղացումները կոմպոզիցիոն լուծումներով արտահայտելու ունակությունների և հմտությունների, քննադատական և վերլուծական մտքի զարգացման վրա: Ուսուցանվում են նաև կիրառական արվեստի (խեցեգործության) տեխնիկաներն ու տեխնոլոգիաները, ուսումնասիրվում են կիրառական արվեստի պատմությունը, խեցեգործության ազգային ակունքներն ու ավանդույթները, ինչպես նաև ժամանակակից համաշխարհային ձեռքբերումները…
The Bachelor and Master programme in Applied Arts prepares highly qualified specialists for applied arts compositional creative work as well as performing arts on full time basis. The programme puts a special emphasis on development of such knowledge, skills and competences that enable free expression of ideas, critical and analytical thinking to come up with a variety of compositional solutions in practice. Alongside with it the students are introduced to the techniques and technologies in applied arts, history of applied arts, origins and traditions as well as modern world achievements…