GOVERN (Բոլոնիայի սկզբունքներին համահունչ բարձրագույն կրթության կառավարման համակարգի արդյունավետ բարեփոխումների իրականաում՝ խթանելով բուհերի ինքնավարությունը և հաշվետվողականությունը – №:543711-TEMPUS-1-2013-1-AM-TEMPUS-SMGR) դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013-ի դեկտեբերին: Արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերի 13-ին ծրագրի գործընկեր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, ծրագրի համակարգող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, հայաստանյան և եվրոպական գործընկեր հաստատությունների, ՀՀ բուհերի և շահակիցների մասնակցությամբ:
GOVERN-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ազգային դրամաշնորհային ծրագիր էր, որի հիմնական նպատակն էր նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի բարելավմանը՝ իրականացնելով արդյունավետ փոփոխություններ, որոնք համապատասխանում են Բոլոնիայի սկզբունքներին և խթանում են բուհերի ինքնավարությունը:
Ծրագրի հիմնական խնդիրներն էին՝
- Զարգացնել հաստատությունների վարչական անձնակազմի կարողությունները՝ նպաստելով կառավարման հակակարգի արդյունավետ փոփոխությունների իրականացմանը,
- Վերանայել իրավական (համակարգի մակարդակում) և կարգավորող (հաստատության մակարդակում) շրջանակները, որոնք համահունչ կլինեն Բոլոնիայի սկզբունքներին,
- Ստեղծել բուհերի կառավարման համակարգ՝ առաջադրելով փոփոխություններ և ներդնելով համակարգային նոր մոտեցումներ ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարման համար,
- Ներկայացնել ուսանողակենտրոն ուսուցման աշխատող և արդյունավետ մոտեցումներ՝ կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) և մասնագիտության կրթական ծրագրերի կառավարում՝ ապահովելով որակը և նպաստելով ուսանողական շարժունությանը:
ՀԳՊԱ-ն, ստանձնելով ծրագրի համակարգողի պատասխանատու դերը, իրականացրել է ծրագրի բովանդակային, ֆինանսական և տեխնիկական կառավարումը, ինչպես նաև ակտիվորեն կազմակերպել ու մասնակցել քննարկումներին, սեմինարներին, մշակումներին և ունեցել է շոշափելի արդյունքներ՝ փորձելով լավագույն օրինակ ծառայել գործընկեր մյուս հաստատությունների համար: Ներքոնշյալ ձեռքբերումները վկայում են ծրագրի հաջող ընթացքի և հաստատությունում դրա սահուն իրականացման մասին.
ա) իրականացվել են ՀԳՊԱ-ի վարչական անձնակազմի վերապատրաստումներ՝ ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների և ամբիոնի վարիչների, ուսումնական վարչության աշխատակիցների համար,
բ) մշակվել է տեղեկատվության էլեկտրոնային կառավարման ներքին նոր համակարգը, որը ներդրվել է ՀԳՊԱ-ում և ուսումնական գործընթացի համակարգման բաժնում,
գ) իրականացվել է որակի կառավարման համակարգի բարելավում, որը ենթադրում է արտաքին և ներքին շահակիցների ներգրավում, ինչպես նաև ռազմավարական պլանավորման նոր մոտեցումների և մոնիտորինգի նոր մեխանիզմների մշակում,
դ) իրականացվել է ՀԳՊԱ-ի կառուցվածքի և կառավարման համակարգի վերանայում, որի արդյունքում վերամշակվել են ՀԳՊԱ-ի վարչական մարմինների գործունեությունը կարգավորող փաստաթղթերը,
ե) իրականացվել է ՀԳՊԱ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն, որի արդյունքները ներկայացվել են փորձագիտական խմբին և ստացել հետագա փոփոխություններ ու բարելավումներ իրականացնելու մասին զեկույց: Խորհրդատվությունների հիման վրա պատրաստվել և ներկայացվել է բարելավումների պլան,
զ) ՀԳՊԱ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել ծրագրի շրջանակներում բոլոր փաստաթղթերի և ձեռնարկների մշակմանը:
Ծրագրի ընթացքի և դրա ազդեցության, հիմնական ձեռքբերումների, բարձրագույն կրթության իրավական հենքի, ՀՀ բուհական համակարգում ռազմավարական խնդիրների, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարման արդի մարտահրավերների, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ի շոշափելի արդյունքների մասին տեղեկությունները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
1. GOVERN – Ծրագրի մասին, արդյունքները, ձեռքբերումները/About, Progress and Achievements
2. GOVERN – Ծրագրի ազդեցությունը ՀՀ ԲԿ-ի վրա/Impact on HE system of Armenia
3. GOVERN – Ուսումնական մասի և Կրթական ծրագրերի կառավարում/Managing Student Affairs and Academic Programmes
4. GOVERN – Բարձրագույն կրթության ինստիտուցիոնալ կառավարման համակարգ/E-buh.am
Ծրագրի մասին մանրամասն տեղեկության համար այցելեք www.govern.am
Ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը՝
1. GOVERN – Ծրագրի ձեռքբերումները/Achievements
2. GOVERN – Բրոշյուր/Brochure
3. GOVERN – Ռազմավարական պլանավորման, մարդկային ռեսուրսների և ֆինանսական կառավարման, ECTS համակարգի օգտագործման ուղեցույցեր/Guidelines on Strategic and Structural Management, on Human Resources and Financial Managament and for ECTS Users
4. GOVERN – Վերապատրաստման փաթեթ (մաս 1)/Training kit (part 1)
4. GOVERN – Վերապատրաստման փաթեթ (մաս 2)/Training kit (part 2)
4. GOVERN – Վերապատրաստման փաթեթ (մաս 3)/Training kit (part 3)
5. GOVERN – Ուսումնան գործընթացի կառավարման ավտոմատացված համակարգի օգտագործման ուղեցույց/User Guide to E-buh system