«Ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը փչացրեց մեր աշխարհը․․․ Կյանքը լավն ա, սիրում եմ քեզ․․․»
«Սեպտեմբերի 27 -ը թեև աշխատանքային օր էր, բայց մենք որոշեցինք, որ պետք է լինի լռության օր»,- դահլիճի բեմից ասում է տխուր աչքերով հայուհին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհին։ Սեպտեմբերի 27- ին նրանք լռել են, Եռաբլուր են այցելել, թե դասերի են եղել, լռության մեջ են խոսել պատերազմի դաշտում ընկած իրենց ընկերների հետ։ Հաջորդ օրը նրանք խոսեցին բեմից, նրանց լսեցին զոհված տղաների սևազգեստ մայրերը, լսեցին իրենց ընկերները, դասախոսները։ Լսեցին․․․ դահլիճի պատերը, որ մինչ երեկ շնորհավորանքների, ժպիտների ու գույների էին միայն սովոր․ առաջին անգամ արցունքներ տեսան։ Տասներեք երիտասարդ տղաներ, ուսանողներ գնացին պատերազմ ու չվերադարձան, նրանցից մի քանիսը զոհվեցին հենց առաջին օրը․․․
Read More«Ֆրանսիական գառնուկները Հայաստանում»
Սիրելի ուսանողներ, Ձեզ ենք ներկայացնում Ռենեթ (Նիկոլ) Շեռվիեի «Ֆրանսիական գառնուկները Հայաստանում․ ուղղությունը դեպի Կովկաս» խորագրով պրոյեկտը…
Read MoreՀայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները…
Read More