
«Ճապոնական գարուն»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ արդեն երրորդ տարին է անց է կացնում ճապոնական մշակույթի օրեր՝ իր հարկի ներքո ստեղծելով ճապոնական մշակույթին բնորոշ էկզոտիկ մթնոլորտ՝ ուսանողների և հյուրերի համար: Ավանդույթի վերածվող այս միջոցառումը գարնան առաջին ամսին է կազմակերպվում, և տարվա այս եղանակի ընտրությունը պատահական չէ…
Read More
Աշխատանքային այց Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտ
Մարտի 25-ից 29-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատանքային խումբը մեկնել է Դուբլին։ Այցի հիմնական նպատակն է տեղի Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի հետ փորձի փոխանակումը…
Read More
«Ստեղծարար միտքը» ՀԳՊԱ-ում
2019-ի մարտի 4-ից Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մեկնարկել է ուսանողների համար նախատեսված դասախոսությունների շարք, որն ուղղված է ուսանողների շրջանում ձեռնարկատիրական կարողությունների և հմտությունների զարգացմանը, նոր բիզնեսի ստեղծմանը և ինկուբացիային, ինչպես նաև գիտելիքների ակտիվ փոխանակմանը…
Read More
Սյուզաննա Մկրտչյանի գեղարվեստական էքսպրեսիան
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված Սյուզաննա Մկրտչյանի գեղանկար աշխատանքների ցուցահանդեսը կրում է «Էքսպրեսիա» խորագիրը: Գունային վառ արտահայտված նկարներում ներդաշնակ մթնոլորտ է տիրում, գույնը առաջնային պլանում՝ որպես հիմնական արտահայտչամիջոց է դիտվում: Այնպիսի տպավորություն է, ասես ամեն ինչ շարժվում, փոփոխվում է, ու դա այդպես է, քանի որ նկարչուհին կտավին է փոխանցել իր ներքին վիճակների, զգացողությունների ամենատարբեր դրսևորումները, արձագանքները․․․
Read More
Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունը կայքում
Էդուարդ Իսաբեկյանի արվեստը հայ կերպարվեստի անկրկնելի նվաճումներից է, այն մեծածավալ էջը, որտեղ Վարպետը բազմաշերտ, բազմատեսակ ու բազմաժանր գեղարվեստական աշխարհ է ստեղծել: Մի արվեստագետ, որի վրձինն ու գրիչը կարելի է ասել մրցում էին իրար հետ, քանզի գույնի ու բառի այն շնորհները, որ բնությունը շռայլել էր նրան, փոխնիփոխ հաջորդում էին միմյանց: Նրա կտավները որքան արտահայտիչ են գեղանկարչորեն, նույնքան խոսուն են իմաստային առումով, լինի անդրադարձ պատմական թեմատիկային, թե ժամանակակից կյանքին, բնության շարժ լինի, թե դիմանկար: Նրա գույնը իմաստակիր է ու բառը գունակիր. վկա Վարպետի թողած մշակութային այն ժառանգությունը, որ հիմա՝ մեր և հետագա սերունդների սեփականությունն է լինելու․․․
Read More
Դրամաշնորհի հնարավորություն՝ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները…
Read More
Աշխատանքային այց Գրացի համալսարան
Մարտի 12-13-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի անձնակազմը INCLUSION ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով մեկնել էր Ավստրիա՝ Գրացի համալսարան: Այցի հիմնական նպատակն էր ամփոփել ծրագրով մինչ այժմ իրականացված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները…
Read More
Մեկնարկել է կրթական ծրագրերի վերանայման երկրորդ փուլը
Օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին սեմինար-քննարկումներ Դիզայն, Գրաֆիկա, Համակարգչային գրաֆիկա, Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ և Արվեստաբանություն մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայման երկրորդ փուլի աշխատանքների իրականացման ուղղությամբ: Այս փուլը նախատեսում է մասնագիտության կրթական ծրագրերի (բակալավրի և մագիստրոսի) առաքելության, նպատակների և խնդիրների, ուսումնառության վերջնարդյունքների սահմանում, ինչպես նաև ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանեցում ՀՀ որակավորումների ազգային շրջանակին…
Read More
Թերլեմեզյանցիները ՀԳՊԱ-ում պարապմունքների են մասնակցում
Փետրվարի 18-ից Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ և 5-րդ կուրսերի սաները մասնակցում են գործնական պարապմունքների Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի լաբորատորիայում…
Read More
«Կարպետի կերպարանափոխումները»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի գարնան առաջին ցուցահանդեսային նյութը հայ մշակույթի ավանդական ճյուղերից մեկի՝ գորգագործության ու կարպետագործության զարգացումներն ու նոր մեկնաբանություններն են։ Դեկորատիվ և կիրառական արվեստի այս ուղղությունը արդեն 20 տարի ուսուցանվում է ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում։ «Կարպետի կերպարանափոխումները» ցուցահանդեսի խորագիրը նշում է դրա հիմնական մոտիվացիան և նպատակը, այն է՝ դարերի ավանդություն ունեցող այս արվեստում ձևավորված զարդանախշերի և գունային համադրությունների նորացումները մոտեցնել ժամանակակից մարդու ճաշակին ու ընկալումներին…
Read More