
Բենքսիի կտավները թանկացել են
Բրիտանացի նկարիչ Բենքսիի ստեղծագործությունների գինը կտրուկ բարձրացել է «Կարմիր փուչիկով աղջիկը» («Girl With Red Balloon») կտավի սկանդալային «ինքնաոչնչացումից» հետո։ Փարիզում կայացած «Artcurial» աճուրդում վաճառվել է նկարչի երեք կտավ, բոլորն էլ մի քանի անգամ ավելի թանկ, քան նախապես հաշվարկել էին կազմակերպիչները։
Read More
Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիությունների ամբիոնը կազմակերպում է հանդիպում-դասախոսությունների շարք, որին կմասնակցեն ժամանակակից արվեստի խնդիրներով և հումանիտար հետազոտությունների ոլորտներով զբաղվող մասնագետներ:
Read More
Գործնական այց «Inclusion» ծրագրի շրջանակներում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հոկտեմբերի 23-ին ընդունեց INCLUSION ծրագրի գործընկեր՝ Ավստրիայի համալսարանի ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական նպատակն էր իրականացրել մոնիթորինգ՝ հասկանալու INCLUSION ծրագրի իրականացման ընթացքը:
Read More
Գեղարվեստի ակադեմիայի սաները փայլեցին «Yerevan Fashion Week»-ի ժամանակ
Օրերս մայրաքաղաքի «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Yerevan Fashion Week. Golden Lace» ցուցադրությունը: Դիզայներական հագուստ, ոսկերչական զարդեր. նորաձևության ու գեղեցիկի սիրահարները հնարավորություն էին ստացել տեսնել և գնահատել արտասովոր հավաքածուները:
Read More
Երբ կարողանում ես ապրել հեքիաթի աշխարհում
Վահե Գասպարյանի ցուցահանդեսի գունային միջավայրը՝ վառ երանգներից մինչև մոխրագույնի ամենամռայլ շերտերը, արդեն իսկ ապահովում է առաջին ազդեցիկ տպավորությունը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված նրա գրաֆիկական աշխատանքները հիմնականում համաշխարհային նշանավոր գրական ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորումներ են. Դանթեի «Աստվածային կատակերգություն», Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրուել», երեխաների համար թերևս ամենից հետաքրքրական ու զվարճալի պատմությունը՝ Ռասպեի «Բարոն Մյունհաուզենի արկածները», հայ ժողովրդական էպոսը՝ «Սասունցի Դավիթ» և առանձին գրաֆիկական գործեր:
Read More
Ֆրանսիայի դեսպանի այցը Գեղարվեստի ակադեմիա
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը, որ անցկացվեց հոկտեմբերի 7-ից 12-ը, անկասկած մեզանում ունեցավ իր ազդեցությունը, քաղաքակրթական հետքը: Բազմամշակութային այն միջավայրը, որ ստեղծվեց այստեղ ավելի քան 80 երկրի պատվիրակությունների ներկայությամբ՝ իր առանձնահատկություններով արտահայտված Ազատության հրապարակի Ֆրանկոֆոնիայի ավանում, միտված էր այն նպատակներին և սկզբունքներին, որոնք ընկած են ՖՄԿ գաղափարական հիմքում:
Read More
Մեկնարկում է անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին փուլը
Հարգելի ուսանողներ, մեկնարկում է անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին փուլը։
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները։
Read More
Տաք գույներ՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին
Հայաստանի գեղարվետի պետական ակադեմիան՝ արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանի առաջարկությամբ, դեռ ամիսներ առաջ մտահղացել էր կազմակերպել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին նվիրված ցուցահանդես, որը բացվեց երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում:
Read More
Քննարկում բարձրագույն կրթության ներառականության վերաբերյալ
Բարձրագույն կրթության ոլորտում ներառականության զարգացման նպատակով հոկտեմբերի 5-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում: ՀԳՊԱ դասախոսական կազմը խոսեց ակադեմիայում ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների մասին:
Read More
Milano Print Makers-ը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում
Այս օրերին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճում ընթացող Միլանի տպագրիչների միության (Milano Print Makers) ներկայացուցիչների աշխատանքների ցուցադրությունը մաս է կազմում «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես» ընդհանուր ծրագրի։ Դրա հիմնական՝ «Ժամանակակից արվեստի ազատ ձայները» և «Ժամանակակից արվեստի ձայնային գծերը» ցուցահանդեսները կազմակերպվել են մասնակից արվեստագետների ընտրության տարբեր սկզբունքներով, առաջինը՝ որպես հրավերք և երկրորդը՝ առցանց, ազատ մասնակցությամբ՝ հայ և իտալացի մասնագիտական ժյուրիի ընտրությամբ:
Read More