Կոնֆերանս-աշխատաժողով Թբիլիսիում
Սույն թվականի դեկտեմբերի 15-ին և 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ աշխատաժողով-կոնֆերանս «EU4Dialogue» խորագրով՝ ուղղված Կովկասյան համալսարանների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համալսարանների Արտաքին կապերի բաժինների աշխատակիցներին։ Ներկա էին հայաստանյան չորս բուհերի ներկայացուցիչներ, յուրաքանչյուրից մեկական մասնակից։ ՀԳՊԱ-ից մասնակցում էրԱրտաքին կապերի բաժնի աշխատակից Նաիրա Ստեփանյանը։
Աշխատաժողովը բավականին հագեցած էր, եղան քննարկումներ, հարց ու պատասխաններ, խոսվեց բուհերի միջազգայնացման ներկա վիճակից և առկա խնդիրներից, մարտահրավերներից, որոնք դեռևս մնում են չհաղթահարված։
Նաիրա Ստեփանյանը ունեցավ նաև քննարկում DAAD-ի վրաստանյան գրասենյակի ղեկավարի հետ, ինչպես նաև քննարկվեցին նախադրյալները Վրաստանի բուհերի հետ համագործակցության համար։
Արտաքին կապերի բաժին