Վերապատրաստում պրոֆեսորադասախոսական կազմի համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 14-ին կազմակերպել էր վերապատրաստում ակադեմիայի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի համար: Վերապատրաստումն իրակնացրել է Դուբլինի ինստիտուտի դասախոս Դեյվիդ Քուինը:
Վերապատրաստման հիմնական թեման կրթական ծրագրերի վերանայումն էր և վերկառուցումը: Ներկայացնելով Իռլանդիայի փորձը՝ Դեյվիդ Քուինը շեշտադրեց կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները: Նա ներկայացրեց կրթական ծրագրերի վերակառուցման արդի մոտեցումները և սկզբունքները՝ անդրադառնալով տեղայնացման անհրաժեշտությանը:
Նշենք, որ Դեյվիդ Քուինի այցը ՀԳՊԱ իրականացվել է միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում: Վերջինս երկամյա ծրագիր է, որը հնարավորություն կտա ՀԳՊԱ դասախոսական կամզին ծանոթանալու Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում կիրառվող լավագույն փորձին:
Լուսինե Շախազիզյան