![](https://safa.am/wp-content/uploads/2019/02/5J6A6378.jpg)
Նոր գրքեր՝ ՀԳՊԱ գրադարանում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ։ Վերջին շրջանի կարևոր ձեռքբերումներից է 2018-ի սեպտեմբերին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցած «Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսի կապակցությամբ տպագրված մեծածավալ «Armenia» պատկերագիրքը: Գրադարանի հավաքածուի հաջորդ կարևոր համալրումը Բորիս Պիոտրովսկու ծննդյան 110-ամյակին նվիրված «Ուրարտու․Վանի թագավորություն» վերնագրով կատալոգ-ալբոմն է՝ հրատարակված Հայաստանի պատմության թանգարանի կողմից (2018):