Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը
Արամ Էդուարդի Իսաբեկյանին Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Էդուարդի Իսաբեկյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Հայաստանի Հանրապետության նախագահ` Արմեն Սարգսյան