Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում
Կերպարվեստի ֆակուլտետ
2018-ի սեպտեմբեր ամսին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնը հարցում է իրականացրել 1-ին կուրսի ուսանողների շրջանում՝ գնահատելու բուհի ընդունելության գործընթացը: Հարցմանը մասնակցել է 31 ուսանող: Հարցման ընթացքում տարբեր տեսանկյուններից անդրադարձ է կատարվել ընդունելության գործընթացին՝ փաստաթղթերի ընդունում, հանձանժողովի կողմից խորհրդատվության տրամադրում, քննությունների կազմակերպվածություն, աշխատանքային պայմաններ և այլն: Ստորև ներկայացվում է հարցման արդյունքների վերլուծությունը:
Ուսանողների հիմնական 94%-ը լավ է գնահատել փաստաթղթերի ընդունման կարգը և դրա կամզակերպվածությունը, իսկ 6%-ը բավարար: Ուսանողների հիմնական մասը դրական է գնահատում դիմորդներին անհրաժեշտ տեղեկության տրամադրումը՝
84%-ը դիմորդներին անհրաժեշտ տեղեկության տրամադրումը գնահատել է լավ, 13%-ը բավարար, իսկ 3%-ն անբավարար: 71%-ը քննությունների ընթացքը գնահատել է լավ, 16%-ը բավարար, իսկ 13%-ն անբավարար: 94%-ը նշում է, որ քննության ընթացին խոչընդոտող կամ իրենց ուշադրությունը շեղող հանգամանքներ առկա չէին, իսկ 6%-ը գտնում է, որ առկա էին՝ ավելացնելով, որ քննությունը հսկող կազմը լարվածություն էր ստեղծում: 90%-ը գտնում է, որ տրամադրված բնորդի բնութագրիչները համապատասխանում էին առաջադրանքի պահանջներին, իսկ 10%-ը գտնում է, որ չէին համապատասխանում՝ ավելացնելով, որ բնորդները չափից շատ շպարված էին, ինչն էլ դժվարացնում էր ստանալ ցանկալի արդյունք: Տրամադրված նատյումորտի պարագաները 84%-ը գնահատել է լավ, իսկ 16%-ը բավարար:
Գծապատկերից երևում է, որ 84%-ը քննությունների կազմակերպվածությունը գնահատել է լավ, իսկ 16%-ը՝ բավարար: Բոլորը նշում են, որ տրամադրված ժամանակը ամբողջովին բավական էր տրված առաջադրանքները կատարելու համար: 94%-ը քննությունների սկսելու ժամը գնահատել է լավ, 6%-ն էլ՝ բավարար:
Քննասենյակի պայմաները 48%-ը գնահատում է լավ, 39%-ը՝ բավարար, իսկ 13%-ն՝ անբավարար: Քննական հանձնաժողովի աշխատանքը գնահատում են լավ՝ 71%, 26%-ը՝ բավարար, իսկ 3%-ն՝ անբավարար:
Հարցման մասնակիցների 84%-ը ծանոթ է եղել դիմորդների գնահատման չափանիշերին, 13%-ը ծանոթ չի եղել, իսկ 3%-ը մասամբ է ծանոթ եղել:
Հիմնական 48%-ը ընդունելության քննություններին դիմորդների աշխատանքների գնահատման չափանիշերին տեղեկացել է բուհի պաշտոնական կայքէջի միջոցով, 26%-ը ընտրել է «Այլ» տարբերակ՝ նշելով ընկերներ, ծանոթներ, 16%-ը տեղեկացել է փաստաթղթերն ընդունող հանձանժողովից, իսկ 10%-ը տեղեկացել է նախապատրաստական դասընթացերի ընթացքում: 68%-ը նշում է, որ քննական հանձանժողովն իրենց գնահատելիս, հավատարիմ է մնացել գնահատման չափանիշերին, 26%-ը նշում է, որ մասամբ է մնացել, իսկ մնացյալ 6%-ը գտնում է, որ չի մնացել հավատարիմ: Հարցման մասնակիցներից միայն մեկն է բողոքարկել, ով բավարարված է ՀԳՊԱ բողոքարկման կարգից և բողոքարկման արդյունքներից:
Ամփոփում
Կերպարվեստի ֆակուլտետի առաջին կուրսի 31 ուսանողի շրջանում ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատման նպատակով անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները հիմնականում բավարարված են ՀԳՊԱ ընդունելության գործընթացից՝ փաստաթղթերի գրանցում, տրամադրվող խորհրդատվություն, քննությունների ընթացք, առաջադրանքներ և այլն: Չնայած այն հանգամանքին, որ ուսանողները լսարանային պայմանները հիմնականում լավ են գնահատել, նշում են, որ քննասենյակներում շատ շոգ էր, աթոռներն էլ հարմարավետ չէին երկար ժամանակ նստելու և աշխատելու համար: Բացի այդ, ուսանողները արձագանքել են նաև տրամադրված բնորդներին՝ նշելով, որ շատ շպարված էին, ինչը դժվարացնում էր ցանկալի արդյունք ստանալը:
ՀԳՊԱ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն՝ Նունե Մինասյան
Մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան