Արժանի մեծարանք՝ արժանավոր գիտնականին, մանկավարժին, մարդուն
80-ամյա կյանքի ճանապարհը՝ արվեստաբանի, մանկավարժի, նկարչի, բանաստեղծի վաղուց իրեն հայտնի է դարձրել, բացահայտել ուղղությունը, բնույթը, ստացել ճանաչում և արժևորում։ Վիգեն Ղազարարյանը հայ ներկա իրականության բացառիկ արժեքավոր անհատներից է, իր գործի նվիրյալը՝ տասնյակ հիմնարար աշխատություններով, գիտական ուսումնասիրություններով ու հոդվածներով լուրջ ներդրում կատարած հայ կերպարվեստագիտության մեջ, կրթական ասպարեզում՝ մանկավարժական գործունեությամբ ու նաև որպես մտածող-ստեղծագործող, արվեստագետ՝ ինքնատիպ, հետաքրքիր։ Բառի և գույնի տիրույթում նա կարծես մենախոսում է, զրուցում ինքն իր հետ՝ անցնելով ինքնաճանաչողության, թերևս, ամենագտնված ու արդյունավոր ճանապարհով…
Read MoreԴիզայներական մոտեցումներ՝ մարդու և միջավայրի ներդաշնակության
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում Դիզայն կրթական ծրագրի ուսանողների երեկ բացված «Պրոդուկտ՝ ինտերիեր դիզայն» ցուցահանդեսը, որի բավական մասը կազմում էին առաջին կուրսեցիների աշխատանքները, ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը գնահատեց որպես Դիզայնի ամբիոնի աշխատանքի լավագույն դրսևորում և տարիների ընթացքում ծրագրային բարեփոխումների արդյունք։ Նա հույս հայտնեց այսպիսի ցուցադրությունների հաճախակիացման, պարբերական բնույթ կրելու և ավանդական դառնալու, ինչպես դա Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի Գծանկարի և գունանկարի ամբիոնն է անում՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջողված աշխատանքները ներկայացնելով հանրային դիտման։ Սա նաև այն առավելությունն ունի, որ թույլ է տալիս ուսանողներին ծանոթանալու զուգահեռ մասնագիտություններում կատարվող փոփոխություններին, նորություններին…
Read MoreՀայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հարգելի ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 16-ին, ժամը 11։30-ին ակադեմիայի գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունենալու 2022-ին Էրազմուս+ շարժունության ծրագրին մասնակցած ուսանողների և դասախոսների շնորհանդեսը…
Read More