«ՏրանսPort»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանողներն իրենց ցուցահանդեսային տարեվերջյան աշխատանքները «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացրել են «ՏրանսPort» հետաքրքրական խորագրի ներքո: Աշխատանքների ղեկավար և ցուցահանդեսի համակարգող Զաքար Դեմիրճյանը մեկնաբանեց այն որպես մուտք դեպի տրանս…
Read MoreԴիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների երկրորդ հաշվետու ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսները լինելով ուսումնական պրոցեսի մաս, ստեղծագործական լիարժեք մոտեցումներ են պահանջում, որի ընթացքում ուսանողն առավել պատասխանատվությամբ է վերաբերվում ձեռք բերած գիտելիքին, փորձին ու հմտությանը և դրանց իրացմանը: Վերջին երկու շաբաթներին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը երկրորդ նմանաբնույթ ցուցահանդեսն է կազմակերպում իր հարկի ներքո. նախորդը՝ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների աշխատանքներն էին, իսկ այս վերջինը՝ 2-րդ և 3-րդ կուրսեցիների…
Read MoreՀաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեկը մյուսին հերթագայող բավական բարձր մակարդակի ուսանողական ցուցահանդեսներ է կազմակերպում, որոնցից վերջինը դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների ամենամյա հաշվետու ցուցահանդեսն է…
Read More«Շոշափելով լույսը»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այս օրերին ներկայացվում է գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիետա Արզումանյանի տարբեր տարիների 50 գեղանկար աշխատանք, որոնց զգալի մասը նատյուրմորտներ են: Գեղանկարչության այս ժանրը նրան ավելի հոգեհարազատ է կարծես, այս գործերի մեջ հեղինակը, ներքին զրույցի մեջ մտնելով իրերի անզգայական աշխարհի հետ, դրանց դարձրել է զարմանալի հաղորդական․․․
Read MoreՍյուզաննա Մկրտչյանի գեղարվեստական էքսպրեսիան
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված Սյուզաննա Մկրտչյանի գեղանկար աշխատանքների ցուցահանդեսը կրում է «Էքսպրեսիա» խորագիրը: Գունային վառ արտահայտված նկարներում ներդաշնակ մթնոլորտ է տիրում, գույնը առաջնային պլանում՝ որպես հիմնական արտահայտչամիջոց է դիտվում: Այնպիսի տպավորություն է, ասես ամեն ինչ շարժվում, փոփոխվում է, ու դա այդպես է, քանի որ նկարչուհին կտավին է փոխանցել իր ներքին վիճակների, զգացողությունների ամենատարբեր դրսևորումները, արձագանքները․․․
Read More«Կարպետի կերպարանափոխումները»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի գարնան առաջին ցուցահանդեսային նյութը հայ մշակույթի ավանդական ճյուղերից մեկի՝ գորգագործության ու կարպետագործության զարգացումներն ու նոր մեկնաբանություններն են։ Դեկորատիվ և կիրառական արվեստի այս ուղղությունը արդեն 20 տարի ուսուցանվում է ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում։ «Կարպետի կերպարանափոխումները» ցուցահանդեսի խորագիրը նշում է դրա հիմնական մոտիվացիան և նպատակը, այն է՝ դարերի ավանդություն ունեցող այս արվեստում ձևավորված զարդանախշերի և գունային համադրությունների նորացումները մոտեցնել ժամանակակից մարդու ճաշակին ու ընկալումներին…
Read MoreԴասընթացներ բոլոր ցանկացողների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է գեղանկարչության, գրաֆիկայի, բրուտագործության, գորգագործության, մետաղի գեղարվեստական մշակման և արվեստի պատմության դասընթացների կազմակերպման մասին։ Դասընթացները կազմակերպվելու են տարբեր տարիքային խմբերի անձանց համար Ակադեմիայի արվեստանոցներում և լաբորատորիաներում…
Read MoreՅուրահատուկ հայացք ներսից
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց «Հայացք ներսից» խորագրով ցուցահանդեսը, որի նպատակն է «Արվեստի պատմության և տեսության» բաժնի մագիստրոսական ավարտական կուրսի ուսանողների միջոցով ներկայացնել մագիստրոս գեղանկարիչների, քանդակագործների և գրաֆիկների ՀԳՊԱ-ում ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների զուգորդումը իրենց անհատական մտածողության հետ․․․
Read MoreԳեղագիտական և բովանդակային
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների աշխատանքները գեղեցիկ են, բովանդակային, հետաքրքրական, բազմաոճ, ակնահաճո: Ավանդական դարձած աշխատանքային այսպիսի մոտեցումը արդյունավետ է մի քանի առումով՝ դասախոսները ամենօրյա մանկավարժական աշխատանքից բացի, ուսանողին ներկայանում են որպես ստեղծագործող անհատականություններ, գեղարվեստական որոշակի մտածողության և ուղղության կրողներ։
Read MoreԵրբ կարողանում ես ապրել հեքիաթի աշխարհում
Վահե Գասպարյանի ցուցահանդեսի գունային միջավայրը՝ վառ երանգներից մինչև մոխրագույնի ամենամռայլ շերտերը, արդեն իսկ ապահովում է առաջին ազդեցիկ տպավորությունը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված նրա գրաֆիկական աշխատանքները հիմնականում համաշխարհային նշանավոր գրական ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորումներ են. Դանթեի «Աստվածային կատակերգություն», Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրուել», երեխաների համար թերևս ամենից հետաքրքրական ու զվարճալի պատմությունը՝ Ռասպեի «Բարոն Մյունհաուզենի արկածները», հայ ժողովրդական էպոսը՝ «Սասունցի Դավիթ» և առանձին գրաֆիկական գործեր:
Read More