Խոսուն կոլաժներ, կանացի հետաքրքրական պորտրետներ․․․
Էլեն Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը` բացված երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, նվիրված է Արցախյան երկրորդ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Էլենը հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի է։ Ցուցահանդեսային աշխատանքները կոլաժներ և գեղանկարներ են․ երկու ժանրերում էլ ուսանողուհին անհատական մոտեցում է ցուցաբերում…
Read MoreՀայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի տարվա առաջին ցուցահանդեսը բացվեց անցած ուրբաթ՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների գորգագործական, կարպետագործական աշխատանքներով։ Ցուցահանդեսը խորագրված է «Հայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն»…
Read MoreՀաշվետու ցուցահանդես
Դեկտեմբերի 3-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կայացավ ՀԳՊԱ-ի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ոսանողների հաշվետու ցուցահանդեսը։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էին բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը…
Read MoreԷդիկ Ղաբուզյան․ «Դիզայնը սկսվում է տառատեսակի ճիշտ ընտրությունից»
Հայկական տառարվեստի զարգացման մեջ մեծ ներդրում ունի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոս Էդիկ Ղաբուզյանը։ Նա շուրջ 500 տառատեսակի հեղինակ է և երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացրեց իր աշխատանքների մի մասը…
Read MoreՀոբելյանականը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
75 տարի առաջ Երևանում բացված Գեղարվեստի ինստիտուտը հայ երիտասարդների առաջ բացեց գեղարվեստական կրթություն ստանալու լավ հնարավորություն՝ այդ ընթացքում բազմաթիվ սերունդներ կրթելով, որոնց մեջ նշանավոր շատ արվեստագետներ, ովքեր մեծ ծառայություններ մատուցեցին հայ մշակույթին…
Read MoreՑուցահանդես ուսուցողական նպատակով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրեր առաջ բացվեց Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դասախոս Գրիգոր Գեղամյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարչական տարբեր ուղղություններ ներկայացնող գործերը՝ դասականից մինչև իմպրեսիոնիզմ և աբստրակցիա, նախևառաջ տեխնիկական կատարման տարբերություններով են աչքի ընկնում։ Գործածված նյութը նույնպես տարբեր է՝ պաստել, ակրիլ, ածուխ։ Նախասրահային հատվածում գրաֆիկական ածխանկար աշխատանքներն են, իր նկարիչ-կոլեգաների դիմանկարների շարքը՝ Փարավոն Միրզոյան, Անատոլի Գրիգորյան, Անդրանիկ Կիլիկյան…
Read MoreՑուցահանդես՝ «աշխատասիրության, անկեղծության և անմիջականության մասին»
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը, որի դռները միշտ բաց են ուսանողների և դասախոսների ստեղծագործությունների ցուցադրության համար և այն հենց դրան է ծառայում ՝ ուսանողի ստեղծագործությունները հանրայնացնելուն և արվեստագետի համար շատ կարևոր՝ արձագանքներ ստանալուն, համավարակի պատճառով մի առժամանակ դժվարություններ ունեցավ ցուցահանդեսների կազմակերպման։ Երեկ այստեղ բացվեց համակարգչային գրաֆիկայի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանի` «Ոգեշնչում» խորագրով անհատական ցուցահանդեսը…
Read MoreԲնույթով լակոնիկ խեցեգործական արվեստի ծավալումներ «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում
Ավանդույթ դարձած հերթական ցուցահանդեսը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց երեկ. նրկայացված էին խեցեգործություն կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների աշխատանքները: Խեցեգործությունը մարդկության ամենահին զբաղմունքներից է, երբ մարդը հասկացավ նյութը, կավի օգտագակարությունը, սկսեց հունցել՝ պատրաստելով զանազան՝ իրեն անհրաժետ իրեր: Ավելի ուշ այն դուրս եկավ նախնական՝ զուտ կիրառական լինելու նշանակությունից, տեխնիկական կատարելագործումների, նյութի մշակման և իհարկե գեղարվեստական տարրեր ներմուծելու շնորհիվ մոտեցավ արվեստին: Աշխարհի բոլոր լավագույն թանգարանները առանձին խեցեգործության բաժիններ ունեն, էլ չասած՝ առանձին խեցեգործական թանգարանների մասին…
Read MoreՀաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ձևավորված տարբեր ավանդույթներ ունի, և դրանք բարեխղճորեն ի կատար են ածվում: Իհարկե՝ այս վերջին շրջանում համավարակով պայմանավորված, ուսումնական ընթացքը մտավ մեկ այլ հուն՝ հեռավար կրթության, սակայն ստեղծագործական մտածողությունը հնարավոր չէ կանգնեցնել. այն շարունակվում է նույնիսկ ավելի ակտիվ: Դրա վկայությունը երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Դիզայնի և դեկորատիվ կիրառական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների հաշվետու ցուցահանդեսն էր…
Read MoreՀայտնի դարձան «Քանդակային մտահղացումների» հաղթողները
Օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում բացվել էր «Քանդակային մտահղացումներ» խորագրով ցուցահանդեսը, որը Քանդակագործության բաժնի 12 ուսանողի 27 աշխատանք էր ներկայացնում: Ցուցադրությունը մրցանակային էր: Դեռ տարիներ առաջ այն մտահղացել էր ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործ, ներկայում Կանադայում բնակվող Համբարձում Դավթյանը, որի առաջարկով էլ հայրը՝ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը նախաձեռնել և կազմակերպել էր ցուցահանդեսը…
Read More