![](http://safa.am/wp-content/uploads/2023/09/5J6A0974.jpg)
Կրակովի գեղարվեստի ակադեմիայի դասախոս Մատեուշ Օտրեբայի այցը ՀԳՊԱ
2023-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում «Գծանկարչություն և գրաֆիկա» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Մատեուշ Օտրեբան, ով արդեն երրորդ անգամ էր գալիս Հայաստան և ՀԳՊԱ՝ դասախոսության ու փորձի փոխանակման նպատակով։ Վերջինս նաև հանդիսանում է տպագրության բիենալեի հանձնաժողովի անդամ։
Այցն իրականացավ ՀԳՊԱ-ի և Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի միջև կնքված Էրազմուս+ միջհամալսարանական համագործակցության և շրաժունության ծրագրի շրջանակներում։
Արտաքին կապերի բաժին