«Մարդ Աստծո» ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը
Երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ այստեղ բացված «Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը՝ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության նախաձեռնությամբ։ Մրցույթը անց էր կացվում երեք անվանակարգերում՝ գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության։ Մրցանակային երեք տեղերից բացի նաև խրախուսական մրցանակ էր սահմանված. բոլորը՝ գումարային արտահայտությամբ։ Ներկայացված էին 45 ուսանողի 59 աշխատանք (գեղանկարչության բաժնից՝ 19 ուսանողի 23 աշխատանք, գրաֆիկայից՝ 9 ուսանողի 10 աշխատանք, քանդակագործության բաժնից՝ 17 ուսանողի 26 աշխատանք), որոնցից 12 գործեր արժանացան մրցանակների։
Մրցանակաբաշխությանը ներկա էին «Մեծն Ներսես» կազմակերպության տնօրեն Տիգրան Գալստյանը, Նյու Յորքից հոգևորական Անուշավան սրբազանը, Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչԱրամ Իսաբեկյանը, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, ուսանողներ, հյուրեր։ Մինչ մրցանակների հանձնումը Արամ Իսաբեկյանը, ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց Անուշավան սրբազանին։ Նա իր ուրախությունը հայտնեց օրվա արվեստային մթնոլորտի համար՝ մրցութային ցուցահանդեսները համարելով երիտասարդ տաղանդների հայտնաբերման լավագույն միջոցներից, տեղեկացրեց նաև, որ կազմակերպությունը գործունեությունը սկսել է 1988-ի երկրաշարժի օրերին, և որ մրցութային ցուցահանդեսն ավելի արդյունավոր է, ոգևորող՝ 35-ամյա հոբելյանը նշանավորող գեղեցիկ և բովանդակային միջոցառում նաև։ Նա շնորհակալությամբ դիմեց Արամ Իսաբեկյանին և ցուցահանդեսի կազմակերպիչներին նման լուրջ մոտեցում ցուցաբերելու համար։ «Ճիշտ է, որ ոմանք լավագույնների մեջ չընտրվեցին, բայց վստահ եմ, որ ամենքն էլ բարձր գնահատականի են արժանի, կմաղթեմ, որ հետագա ավելի բարձր մրցանակների հասնեք, ձեր մեջ արվեստը զարգացնեք, աստածատուր շնորհներն ավելացնեք»,- ասաց նա։
Մրցանակաբաշխությունը կատարվեց ըստ անվանակարգերի։
«Գեկանկարչություն»
- Առաջին մրցանակ – Մերի Հովհաննիսյան (բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս);
- Երկրորդ մրցանակ – Թեհմինա Թարթիկյան (մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրս);
- Երրորդ մրցանակ – Լիանա Ասատրյան (բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս);
- Խրախուսական մրցանակ – Մանե Մակյան (մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրս)։
«Գրաֆիկա»
- Առաջին մրցանակ – Տաթևիկ Սարգսյան (բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրս);
- Երկրորդ մրցանակ – Զարուհի Թովմասյան (բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրս);
- Երրորդ մրցանակ – Աղավնի Վարդանյան (բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրս);
- Խրախուսական մրցանակ – Անուշ Աբրահամյան (բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրս)։
«Քանդակագործություն»
- Առաջին մրցանակ – Մուշեղ Հակոբյան (բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս);
- Երկրորդ մրցանակ – Աղվան Սահակյան (բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրս);
- Երրորդ մրցանակ – Կամո Ալոյան (մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրս);
- Խրախուսական մրցանակ – Արթուր Ավագյան (մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրս)։
Ցուցահանդեսի աշխատանքների մնացած բոլոր հեղինակներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։ Մրցանակաբաշխության ավարտն անցավ հյուրասիրության հաճելի մթնոլորտում։
Մելանյա Բադալյան