Հայտարարվում է մրցույթ թափուր աշխատատեղերի համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար.
1. Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի մասնագետ
Հիմնական գործառույթները.
- վարել ուսանողների անձնական գործերը, էլեկտրոնային տվյալների բազան,
- կազմել հաշվետվություններ,
- լրացնել դիպլոմների և դրանց հավելվածների նմուշները:
Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային հմտություններին ներկայացվող պահանջները. բարձրագույն կրթություն, անգլերենի և ռուսերենի իմացություն, համակարգչային հմտություններ (MS Word, Exel, Access ծրագրերի իմացություն):
2. Կրթական ծրագրերի մշակումների բաժնի մասնագետ
Հիմնական գործառույթները.
- մշակել ձևաչափեր, փաստաթղթեր ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացման համար,
- ուսումնասիրել միջազգային փորձը կրթական ծրագրերի բարելավման համար,
- հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր ուսումնական գործընթացի վերաբերյալ,
- կազմել արձանագրություններ կազմակերպվող հանդիպումների և վերապատրաստումների ընթացքում,
- մասնակցել միջազգային ծրագրերի մշակմանը՝ ուղղված կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացի բարելավմանը:
Անձնային հատկություններ. պարտաճանաչություն, անընդհատ կատարելագործվելու պատրաստակամություն, վերջնաժամկետների պահպանում:
Մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային հմտություններին ներկայացվող պահանջները. բարձրագույն կրթություն, կրթության ոլորտի և ոլորտի արդի միտումների իմացություն, հայերեն, անգլերեն և ռուսերեն գրագետ հաղորդակցվելու կարողություն (գրավոր և բանավոր), MS Office,էլ-նամակագրության վարում։
Թափուր աշխատատեղերի հավակնորդները ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին (ք.Երևան, Իսահակյան 36) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում՝ ուղղված ՀԳՊԱ-ի ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն (CV),
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- 3 լուսանկար՝ 3×4 չափսի,
- արական uեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամաuին կցագրման վկայական կամ համապատաuխան տեղեկանք:
3. Հետազոտական կենտրոնի ղեկավար
Հետազոտական կենտրոնի գործառույթներն են.
- պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտական աշխատանքի համակարգում և վերահսկում,
- ՀԳՊԱ-ի «Տարեգիրք» գիտական պարբերականի հրատարակման ապահովում,
- հանրապետական և միջազգային գիտաժողովներին, արվեստի հետազոտությանը նվիրված այլ միջոցառումներին մասնակցության կազմակերպում,
- արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտական, նորարարական ծրագրերի և նախագծերի մշակում ու համակարգում,
- հետազոտական ծրագրերի իրականցման նպատակով տեղական և միջազգային ֆինանսավորման աղբյուրների որոնում,
- ասպիրանտուրայի հետազոտական և կրթական գործընթացի համակարգում և վերահսկում, ասպիրանտական ծրագրերի արդիականության ապահովում,
- մագիստրոսական և թեկնածուական թեզերի պատրաստման խորհրդատվություն,
- ասպիրանտների և հայցորդների ընդունելության կազմակերպում,
- ասպիրանտների ուսումնական և նախապաշտպանության հետ կապված գործընթացների պլանավորում և կազմակերպում:
Կենտրոնի ղեկավարին ներկայացվող նվազագույն պահանջները.
- կենտրոնի գործառույթների իրականացման կարողություններ,
- հետազոտական գործունեություն,
- անգլերեն լեզվի իմացություն,
- համակարգչային հմտություններ:
Հետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնի հավակնորդը ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին (ք.Երևան, Իսահակյան 36) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ուղղված ՀԳՊԱ-ի ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն,
- հրատարակված գիտական և/կամ ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակ,
- անձնագրի պատճեն,
- մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ ապրիլի 29-ը (ներառյալ): Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 3-ին, ժ.14:00-ին՝ ՀԳՊԱ-ի 2-րդ հարկի դահլիճում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին: Հեռ. (+374) 10 56 07 37: