![](http://safa.am/wp-content/uploads/2023/08/Safa-Small.jpg)
Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սիրելի ուսանողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ում դասախոսությամբ հանդես կգա Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Մատեուշ Օտրեբան «Գծանկարչություն և Գրաֆիկա» թեմայով։
Մատեուշ Օտրեբան հանդիսանում է նաև տպագրության միջազգային բիենալեի ժյուրիի անդամ։ Ուստի հանդիպման ընթացքում առիթ կունենաք անձամբ իրեն ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը, թե Կրակովի ակադեմիայի, այնտեղի ուսուցման մեթոդների և թե բիենալեի վերաբերյալ։
Հանդիպման լեզուն անգլերենն է (մինիմալ մակարդակը բավարար է), վայրը՝ ՀԳՊԱ-ի գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկ, կոնֆերանսների դահլիճ։ Մանրամասների համար դիմել Արտաքին կապերի բաժին։ Ավելին կարող եք տեսնել այստեղ։