Փորձագիտական այց. Էրազմուս+ շարժունության ծրագիրը շարունակվում է ՀԳՊԱ-ում
Մեկ շաբաթյա այցով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում էր Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի «Անիմացիա» կրթական ծրագրի համակարգող և դասախոս Դեյվիդ Քուինը: Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող այցի նպատակն էր քննարկել ՀԳՊԱ-ի կրթական ծրագրերում մոդուլների գործարկման առանձնահատկությունները՝ անդրադառնալով միջազգային փորձին ու ժամանակակից միտումներին:
Հանդիպումների ընթացքում Քուինը ներկայացրեց Իռլանդիայի փորձառությունը կազմակերպելու և իրագործելու աշխատաշուկայի հետ իրականացվող իրական նախագծեր: Այս համատեքստում անցկացվեց հանդիպում-քննարկում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ստեղծարար աքսելերացիոն ծրագրի պատասխանատու թիմի հետ, որի ընթացքում համաձայնեցվեցին համատեղ նախագծերի մշակման դրույթները:
Այցի ավարտին անդրադարձ կատարվեց Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում պլանավորված գործողություններին և հետագա համագործակցության հնարավորություններին: