«Ֆրանսիական գառնուկները Հայաստանում»
Անսովոր, բայց հետաքրքիր ծրագիր
Սիրելի ուսանողներ, Ձեզ ենք ներկայացնում Ռենեթ (Նիկոլ) Շեռվիեի «Ֆրանսիական գառնուկները Հայաստանում․ ուղղությունը դեպի Կովկաս» խորագրով պրոյեկտը:
Նիկոլ Շեռվիեն արվեստագետ է և նկարչուհի։ Դասախոսել է Լիոնի համալսարանում, Սենթ էթիենում։ Եղել է դասախոսների մրցույթի հանձնաժողովի անդամ։ Նկարչուհին այցելել է Կամբոջա, Չինաստան՝ մշակութային համագործակցության առաքելությամբ։ Նրա ուղղությունը ժամանակակից արվեստն է։ Շեռվիեն եղել է նաև Ժամանակակից արվեստի ասոցիացիայի նախագահ, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ և գեղարվեստական պրոյեկտներ։
Վերջին ծրագիրը, ինչպես արդեն նշվեց, կոչվում է «Ֆրանսիական գառնուկները Հայաստանում․ ուղղությունը դեպի Կովկաս»։ Վերջերս Ֆրանսիայի Հանրապետության նվիրատվությամբ Հայաստան հասավ ֆրանսիական ցեղատեսակի 300 գառ։ Ավելի վաղ՝ այս տարվա մարտին ֆրանսիական թերթերից մեկում կարդալով այս մտադրության մասին, Նիկոլի մոտ միտք է առաջանում այցելել Հայաստան և իրականացնել ծրագիրը։ Սա անսովոր, բայց հետաքրքիր ծրագիր է, որի շրջանակում բնության գրկում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել պլեների։
Միջազգային կապերի բաժին