Համազգեստի էսքիզների մրցույթ
«Fly Armenia Airways» ընկերությունը հայտարարում է թռիչքի սպասավորների (բորտուղեկցորդների) համազգեստի ստեղծագործական էսքիզների մրցույթ:
Մրցույթի պայմաններն են՝
- համազգեստը պետք է բաղկացած լինի երկու հավաքածուից (ամառ, ձմեռ)՝ իգական և արական սեռի բորտուղեկցորդների համար;
- պետք է լինի հարմարավետ և ֆունկցիոնալ;
- պետք է նրբագեղ տեսք ունենա;
- պետք է պարունակի հստակ տեսանելի, բայց փոքր ծավալի տարրեր՝ էթնիկ խորհրդանիշներով կամ զարդանախշերով (էթնիկ տարրերի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի ընդհանուր մակերեսի 2-3%-ը):
Էսքիզների ներկայացման վերջնաժամկետ սահմանվում է 12.01.2020թ.
Մրցույթին կարող են մասնակցել ՀԳՊԱ ուսանողներից ու դասախոսներից բոլոր ցանկացողները։ Հաղթողը կստանա դրամական պարգևատրում (250,000 ՀՀ դրամ):
Պատրաստ էսքիզների լուսանկարները անհրաժեշտ է ուղարկել hr@flyarmenia.aero էլ․ հասցեին՝ նամակում նշելով մասնակցի անունը, ազգանունը և ուսումնական հաստատության անվանումը, իսկ նամակի «առարկա» (тема/subject) դաշտում նշելով «Համազգեստի էսքիզների մրցույթ»։