Մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը
Հարգելի ուսանողներ, Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստել՝
- Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը,
- Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը,
- Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը,
- Գլոբալիզացված աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը,
- Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը:
Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա վերջինս կյանքի կոչելու համար, ապա դիմեք Աքսելերատոր 28 ծրագրին մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը հետևյալ հղումով:
Կից ներկայացնում ենք ծրագրի վերաբերյալ տեղեկատվական բրոշյուրը հայերեն լեզվով:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով` acc28@ufar.am։