Աննա Կուշտրա. «Այստեղ ես ինձ ավելի ապահով եմ զգում, քան որևէ այլ վայրում»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում 2-օրյա դասախոսությամբ հանդես եկավ Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայիդասախոս Աննա Կուշտրան, որի հետ ՀԳՊԱ-ն արդեն հինգ տարի համագործակցում է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։ Այցի ընթացքում նախատեսված չէր սեմինար-վորքշոփի անցկացումը, սակայն տեսնելով ուսանողների հետաքրքրությունն ու ոգևորությունը՝ վերջինս իր 2-րդ օրվա դասախոսությունն ամփոփեց վորքշոփի տեսքով։
Աննա Կուշտրան տպավորված էր հայ ուսանողների աշխատանքով, որոնք չլինելով համակարգչային գրաֆիկայի բաժնից, բավականին հետաքրքիր աշխատանքներ ստացան ձեռքով։ Դասախոսությունների ավարտից հետո, փոքրիկ զրույցի ընթացքում այն հարցին, թե ինքն ինչ է հասցրել նկատել Հայաստանում և նաև մեր ակադեմիայում՝ որպես հետաքրքիր փորձառություն՝ վերջինս պատասխանեց, որ Հայաստանում ամենահետաքրքիր ու արժեքավոր բանը մարդիկ են, ճարտարապետությունը, բնությունը, մարդկանց ջերմությունն ու հյուրընկալությունը, որն ինքը չի նկատել որևէ այլ երկրում։ «Իսկ ակադեմիայում ուսանողները բավականին արագ ընկալեցին հանձնարարությունն ու հետաքրքիր ու օրիգինալ լուծումներ տվեցին առաջադրանքին, ինչն ինձ թե՛ զարմացրեց, թե՛ տպավորեց»։
Եվ, վերջապես, այս դժվարին և անկայուն ժամանակներում ճամփորդելու հետ կապված հարցին վերջինս պատաասխանեց․ «Այստեղ ես ինձ ավելի ապահով եմ զգում, քան որևէ այլ վայրում»։
Որպես վերջաբան Արտաքին կապերի բաժնի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել դասախոսության մասնակիցներին պարտաճանաչ մասնակցության համար, որ գլխավորապես գրաֆիկա մասնագիտության ուսանողներն էին։ Չնայած բոլոր մասնագիտությունների ուսանողներն էին հրավիրվել հանդիպմանը, սակայն արձագանք ու մասնակցություն ապահովվեց բացառապես գրաֆիկայի ուսանողների կողմից, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն։
Արտաքին կապերի բաժին