
«Ստեղծարար ձեռնարկատիրություն» վերապատրաստման ծրագիրը ՀԳՊԱ-ում
Բրիտանական Խորհրդի ֆինանսավորմամբ «Ստեղծարար միտք. Բարձրագույն կրթության ձեռնարկատիրական ծրագիր» նախագծի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում նախատեսվում է վերապատրաստումների շարք՝ «Ստեղծարար ձեռնարկատիրություն» թեմայով…
Read More
Աբու-Դաբիի Լուվրը հետաձգել է «Աշխարհի փրկչի» ցուցադրումը
Աբու-Դաբիի Լուվրն առաջիկայում չի ցուցադրի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նախկինում ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին էր պատկանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքի մշակույթի և տուրիզմի բաժանմունքը։ Պատճառները չեն նշվում. դրանց մասին ավելի ուշ է հայտարարվելու…
Read More
Վերհանվեցին հագուստի մոդելավորման ՄԿԾ-ի շահակիցների կարիքները
Փետրվարի 13-ին և 14-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացված հանդիպումների ընթացքում ուսանողների, շրջանավարտների և դասախոսների հետ քննարկվեցին Հագուստի մոդելավորման կրթական ծրագրում առկա խնդիրները ու հնարավոր լուծումները: Քննարկումները հիմնականում ծավալվեցին կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների, դասընթացների, դասավանդման և գնահատման մեթոդների և ռեսուրսների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև ընդունելության պահանջներին և ավարտական աշխատանքների որակի բարձրացմանը…
Read More
Ռեյկսմյուզեումը ապշեցրել է իր Ռեմբրանդով
«Ռեմբրանդի կյանքում և արվեստում բազմաթիվ ստվերներ ու մութ անկյուններ կան»,- այսպես է սկսում վարպետի մասին իր էսսեն XIX դարի նկարիչ Էժեն Ֆրոմանտենը, որն այսօր առավել հայտնի է ոչ թե իր կտավներով, այլ 1875-ին Բելգիա և Հոլանդիա ճանապարհորդությունից հետո հրատարակած «Հին վարպետները» գրքով։ Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռեմբրանդի (1606-1669) կյանքն ու արվեստը մանրազննին ուսումնասիրված են, սակայն նրակտավները շարունակում են իրենց մոգական ազդեցությունը։ Մեծ հոլանդացու աշխատանքների ցանկացած ցուցահանդես իրադարձություն է դառնում արվեստի աշխարհում: Բացառություն չէ նաև Ռեյկսմյուզեումի օրերս բացված «Ողջ Ռեմբրանդը»՝ նվիրված վարպետի մահվան 350-ամյակին…
Read More
Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանը լուծել է ֆինանսական խնդիրները,
«Phillips» աճուրդի տան մասնակցությամբ Ջեքսոն Պոլլոքի «Համար 16» (1950) կտավը վաճառվել է մոտ 13 մլն դոլարով։ Նոր սեփականատիրոջ անունը և գործարքի ստույգ թիվը չեն բարձրաձայնվում։ Կտավը 1952-ին Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրել էր Նելսոն Ռոքֆելլերը, և մինչ օրս այն Բրազիլիայում հանրայնորեն ներկայացված Պոլլոքի միակ աշխատանքն էր…
Read More
Դասընթացներ բոլոր ցանկացողների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է գեղանկարի, գրաֆիկայի, բրուտագործության, մետաղի գեղարվեստական մշակման և արվեստի պատմության դասընթացների կազմակերպման մասին։ Դասընթացները կազմակերպվելու են տարբեր տարիքային խմբերի անձանց համար Ակադեմիայի արվեստանոցներում և լաբորատորիաներում…
Read More
«Ստեղծարար ձեռնարկատիրություն» վերապատրաստման ծրագիր
Բրիտանական Խորհրդի ֆինանսավորմամբ «Ստեղծարար միտք. Բարձրագույն կրթության ձեռնարկատիրական ծրագիր» նախագծի շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում նախատեսվում է վերապատրաստումների շարք՝ «Ստեղծարար ձեռնարկատիրություն» թեմայով։ Դասընթացները հայերեն լեզվով են և միտված են ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը…
Read More
Հայտարարություն
Ամեն ամիս https://armacad.info կայքում հրապարակվում են մի քանի հազար հայտարարություններ միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների, կրթաթոշակների և գիտակրթական այլ հնարավորությունների մասին…
Read More
Հայտարարություն
2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ օտար լեզուներից…
Read More
Մեկնարկել է 2016-ի 02-06-ը մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների փաստաթղթերի ընդունելություն՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով զեղչի տրամադրման նպատակով․․․
Read More