Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան հրավիրում է միջազգային գիտագործնական աշխատաժողովի
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ի․ Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան բոլոր շահագրհիռ անձանց հրավիրում է մասնակցության միջազգային գիտագործնական հիբրիդային աշխատաժողովի՝ «Մշակութային ժառանգության պահպանություն․ Կերպարվեստ․ Հետազոտություն և ռեստավրացիա» խորագրով։ Աշխատաժողովը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 17-19-ը։
Աշխատաժողովի հիմնական թեմաներն են․
- Գեղարվեստական աշխատանքների կոնսերվացիա, ռեստավրացիա և ներկայացում;
- Նորարարությունը կոնսերվացիայի և ռեստավրացիայի ոլորտում;
- Հուշարձանային նոր բացահայտումներ և վերագրում;
- Արվեստը և եկեղեցական հնությունը;
- Ռեստավրացիոն սարքավորումներ և մատերիալներ։
Աշխատաժողովին մասնակցության վերջնաժամկետը այս տարվա հուլիսի 1-ն է: Զեկույցներն անհրաժեշտ է ուղարկել bobrov@artspb.net և artsacademyconf@gmail.com էլեկտրոնային փոստերին՝ «Наследие 2023» նշմամբ։ Այլ մանրամասներ կարող եք տեսնել այստեղ։ Հարցերի կամ խորհրդատվության համար դիմել ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոն։