Հայտարարություն
2023-ի հուլիսի 3-14-ը Ժնևում կայանալու է ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվող ամենամյա դասընթացների 61-րդ ծրագիրը։ Դասընթացի այս տարվա թեման է «Բոլոր իրավունքները բոլոր մարդկանց համար, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75 ամյակը»։
Ցանկացող դիմորդները պետք է լավ տիրապետեն անգլերեն լեզվին, ֆրանսերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
- Դիմորդները պետք է լինեն 22-ից 32 տարեկան;
- դիմորդները պետք է ընդգրկված լինեն մագիստրատուրայի, ասպիրատուրայի կամ դոկտորական ծրագրերում;
- այն ուսանողները, ովքեր ցանկություն ունեն դիմելու ծրագրին, պետք է դիմումը ներկայացնեն առցանց մինչև 2023-ի մարտի 3-ը Ժնևի ժամանակով մինչև ժամը 12-ը;
- ՄԱկ-ը ոչ մի ֆինանսավորում չի տրամադրում մասնակիցների մուտքի արտոնագրերի, բժշկական ապահովագրության, ավիատոմսի, գիշերավարձի, օրապահիկի ծախսերի համար;
- կառավարությունները, համալսարանները, մասնավոր հիմնադրամները, ընկերությունները կամ բարեգործական կազմակերպությունները կարող են դրամաշնորհներ առաջարկել ընտրված թեկնածուներին։
Ծրագրի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։
Արտաքին կապերի բաժին