Նորարարություն կատարել կամ մտածել ու գործել այլ կերպ
Հայաստանում ֆրանսիական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Նորարարություն կատարել կամ մտածել ու գործել այլ կերպ․ ձեռնարկատիրոջ դերը» կոնֆերանսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ին, ՀՖՀ-ի Ա դահլիճում:
Գիյեմ Աշերմանը, ով ուսումնասիրել է տարբեր երկրներում նորարարություններ կատարող ընկերությունների, գրել բազմաթիվ գրքեր նորարարության թեմայով, կբացատրի, թե ինչպես է ի հայտ գալիս նորարարությունը, և որն է ձեռնարկատիրոջ դերն այս գործընթացում: Օրինակ բերելով շատ տարբեր նորարար ընկերությունների՝ դասախոսության նպատակն է ցույց տալ, որ նորարարությունը հասարակության տարբեր դերակատարների միջև կոլեկտիվ աշխատանքի արդյունք է։
Միջոցառմանը կքննարկվեն նաև հետևյալ թեմաները.
- Ի՞նչ է նորարարությունն ընկերության համար:
- Ովքե՞ր են նորարարության դերակատարները:
- Հասարակության համար նորարարության բացասական հետևանքները:
- Համալսարանը կարո՞ղ է դառնալ ձեռներեցությանն և նորարարությանն աջակցող հարթակ:
- Հայաստանում նորարարության ֆինանսավորումը։
- Հայ-ֆրանսիական միջմշակութային տարբերությունները, որոնք դանդաղեցնում կամ հարստացնում են նորարարության գործընթացները։
Կոնֆերանսի լեզուն՝ ֆրանսերեն, հայերեն միաժամանակյա թարգմանությամբ։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։