Բերտրան Վենարի այցը ՀԳՊԱ
2022 թվականի մայիսի 20-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը։ 2021 թվականին երկու հաստատությունների միջև կնքվեց երկկողմ համագործակցության պայմանագիր, հետևաբար այցի նպատակը ճանաչողական բնույթի էր։ Բերտրան Վենարը հանդիպեց ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանին, որի հետ ունեցավ անկեղծ ու անմիջական զրույց տարբեր խնդիրների շուրջ, ծանոթացավ ակադեմիայի գործունեությանը, ֆակուլտետներին, շրջեց արվեստանոցներն ու լաբորատորիաները։