Գործընկերության հուշագիր ՀԳՊԱ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության Արվեստների ակադեմիայի միջև
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում տեղի կունենա Ակադեմիայի և Իրանի Իսլամական Հանրապետության Արվեստների Ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն, որին ներկա կլինեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, մի խումբ նկարիչներ ու արվեստագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հուշագրի կնքման արարողությունից հետո կողմերը կներկայացնեն համատեղ կազմակերպված սպասվելիք միջոցառումների մասին և կպատասխանեն լրատվամիջոցների հարցերին: