ՀԳՊԱ-ում անցկացվեցին դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները
Մայիսի 19-27-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Բոլոր մասնագիտությունների և Դիլիջանի ստորաբաժանման Դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտության պաշտպանություններն անցկացվեցին առկա ձևաչափով։ Պաշտպանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվել է: Գյումրիի մասնաճյուղի բոլոր մասնագիտությունների պաշտպանությունները անց են կացվելու մայիսի 31-ին Գյումրիի մասնաճյուղում, առկա ձևաչափով։
Նշենք, որ ըստ մասնագիտությունների քննող հանձնաժողովների նախագահներն էին ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա»), ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը («Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում») և ճարտարապետության դոկտոր, Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Գրիգորյանը («Արվեստաբանություն»):