Ուսանողները ոգեկոչեցին արցախյան պատերազմի հերոսների հիշատակը
Արցախյան պատերազմի հաղթանակը հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն է, որ վերամիավորեց Հայաստանը, Արցախ աշխարհն ու Սփյուռքը:
Մայիսի 9-ին Հայաստանի 13 պետական և ոչ պետական բուհերի (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական կոնսերվատորիա, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպություն) ուսանողական ինքնակառավարվող կառույցները հանդես եկան համատեղ նախաձեռնությամբ։ Նրանք Շուշիի ազատագրման 27-րդ տարելիցին նվիրված համաբուհական քայլերթ կատարեցին։ Այսպիսով ուսանողները ոգեկոչեցին արցախյան պատերազմի անմահ հերոսների հիշատակը:
Մանե Մակյան