Շարունակվում է կրթական ծրագրերի վերանայումը
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Գրաֆիկա և Դիզայն մասնագիտությունների կրթական ծրագրերի աշխատանքային խմբերի հետ: Կրթական ծրարգերի վերանայման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու և շարունակելու նպատակով ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանն ուսումնական վարչության և որակի ապահովման աշխատակիցների հետ աշխատանքային խմբերին ներկայացրեցին մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) վերանայման գործընթացի կազմակերպման հիմնական դրույթները՝ անդրադառնալով դրա հիմնական և հաջորդական փուլերին, աշխատանքային խմբի գործողությունների ժամանակացույցին և պահանջվող փաստաթղթերին:
Հանդիպման մասնակիցներին, որոնց կազմում էին նաև երկու ՄԿԾ-երում ընդգրկված ուսանողներ, ներկայացվեցին կրթական գործընթացին բնորոշ հիմնական տերմինները, ինչից հետո ծավալվեցին քննարկումներ դրանց ճիշտ կիրառման ուղղությամբ:
Աշխատանքային խմբերի գործողությունների հերթական փուլը կմերկնարկի 2019-ի հունվարից։ Նախատեսվում է հաջորդ տարվա ընթացքում պարբերաբար, ըստ սահմանված ժամանակացույցի, կազմակերպել քննարկումներ, անցկացնել սեմինարներ և վերապատրաստումներ թե աշխատանքային խմբի, թե պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ ամփոփելու ՄԿԾ-երն ու դրանց բաղադրիչները։ Իսկ մինչև տարվա ավարտը պետք է կազմվեն, լայն քննարկման դրվեն և հաստատման ներկայացվեն վերանայված կրթական ծրագրերը:
Ուսումնական վարչությունը հանդիպումներ է անցկացնելու բոլոր կրթական ծրագրերի համար ստեղծված աշխատանքային խմբերի հետ մինչև 2018-ի ավարտը: