Կայացավ Ինքլյուժն ծրագրի ամփոփիչ համաժողովը
Էրազմուս պլյուս Ինքլյուժն ծրագիրը ամփոփեց երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Սույն թվականի սեպտեմբերի 24-ին և 25-ին ծրագրի կոնսորցիումի ներկայացուցիչները Բոսնիայից և Հերցեգովինայից, Անգլիայից, Ավստրիայից և Բլեգիայից ժամանեցին Հայաստան մասնակցելու ծրագրի վերջին համակարգման ժողովին և ամփոփիչ համաժողովին:
Սեպտեմբերի 24-ին հյուրերն այցելեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, ծանոթացան բուհի կրթական ծրագրերին, քանդակագործության, կերամիկայի, գրաֆիկայի, հագուստի մոդելավորման լաբորատորիներին, ՀԳՊԱ ուսանողների աշխատանքներին: Օրվա երկրորդ կեսը շարունակվեց Ամերիկյան համալսարանում, որտեղ Ինքլյուժն ծրագրի կառավարման թիմը անցկացրեց վերջին համկարգման ժողովը՝ ներկայացնելով այն քայլերը, ներառյալ՝ ֆինանսական զեկույցի պատրաստումը, որ կոնսերցիումի անդամները պետք է իրականացնեն ծրագրի հաջող ավարտի համար: Ծրագրի կառավարման թիմը կազմակերպեց տուր դեպի Գառնի և Գեղարդ՝ ծանոթացնելով հյուրերին Հայաստանի պատմամաշակութային առանձնահատկություններին:
Սեպտմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կողմից համակարգվող Ինքլյուժն ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացրեցին ծրագրի հիմնական ձեռքբերումները:
Համաժողովին բացման խոսով հանդես եկան և հյուրերին ողջունեցին ՀԱՀ փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և Էրազմուս պլյուս հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Համաժողովին հրավիրված էին նաև հայաստանյան բուհերի, ավագ դպրոցների, շահագրգիռ կազմակերպություններից ներկայացուցիչներ:
Ամփոփիչ համաժողովը հարթակ տրամադրեց մասնակիցներին քննարկելու Հայաստանում և Բոսնիայում և Հերցեգովինայում ներառական կրթության կազմակերպմանն առնչվող խնդիրները: Հիմնականում շեշտադրվեցին հետևյալ հարցերը.
- Ի՞նչ է ներառականությունը. Հիմնական հայեցակարգերը, օրենսդրական խնդիրները, առկա մարտահրավերները հաղթահարելու և կարծատիպերը կոտրելու ուղիները:
- Ներառական մոտեցումները դասավանդման և ուսուցման գործընթացներում, լավագույն փորձի և որակի ապահովման մեխանիզմների ներկայացում, ուսումնառության և դասավանդման մեթոդաբանության գործիքակազմի տարածում:
- Ներառական կրթության ապահովումը. ապագայի մարտահրավերները:
Կոնսորցիումի անդմաները հնարավորություն ունեցան ներկայացնելու ծրագրի շրջանակներում իրենց հաստատություններում իրականցված փոփոխությունները և շահառուների կողմից ստացված դրական արձագանքը:
Ամփոփիչ համաժողովն ավարտվեց շնորհակալական խոսքերով և ապագայում համագործակցությունը շարունակելու առաջարկներով:
Լուսինե Շախազիզյան