Լուվրում կարելի է նկարել գլուխգործոցների վրա
Լուվրում թույլատրել են նկարել ֆրանսիացի ականավոր արվեստագետների կտավների վրա, սակայն միայն… վիրտուալ:
Հետաքրքիր այս նախագծի հեղինակը ռուս նկարչուհի Աննա Ժիլյաևան է: Նա առաջարկում է ուսումնասիրել Լուվրի հավաքածուն վիրտուալ իրականության ակնոցի և 3D նկարչության համար նախատեսված Գուգլի հատուկ հավելվածի օգնությամբ: Իր առաջին «խորասուզման» համար նկարչուհին ընտրել է Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» հանրահայտ նկարը: Հագնելով ակնոցը, Ժիլյաևան «հայտնվել է» կտավի մեջ և դարձել իրադարձությունների մասնակից: Իսկ վիրտուալ վրձնի օգնությամբ կարողացել է փոխել պատկերն ըստ իր ճաշակի: