Երկօրյա վերապատրաստում «INCLUSION» ծրագրի շրջանակներում
Նոյեմբերի 29-ին և 30-ին Ռոհեմփթն համալսարանի ավագ դասախոս Բրիջիթ Միդլմասը ԵՄ Էրազմուս+ «ՀՀ-ում և Բոսնիա և Հերցեգովինայում սոցիալական ուղղվածության ռազմավարության մշակում և իրականացում միջտարածաշրջանային փորձի փոխանակման միջոցով» գրանտային ծրագրի շրջանակներում երկօրյա վերապատրաստում անցկացրեց դասավանդման և ուսուցման ներառական մոտեցումների ու մեթոդների վերաբերյալ: Հանդիպումներին մասնակցում էին հայաստանյան գործընկեր կազմակերպությունները։
Վերապարատման նպատակն էր ներկայացնել ներառական դասավանդման և ուսումնառության լավագույն փորձը, ինչպես նաև քննարկել բոլոր այն մարտահրավերները, որոնց կարող են առնչվել դասախոսական և վարչական կազմը իրենց գործունեության ընթացքում:
Միջոցառումը մեկնարկեց ուսուցման և ուսումնառության ներառական մոտեցումների ներկայացմամբ, որից հետո երկու օրվա ընթացքում խմբային քննարկումներ անցկացվեցին դասախոսական և վարչական կազմի հետ հետևյալ հարցերի շուրջ՝ «ինչպե՞ս աջակցել հաշմանդամություն ունեցող ուսանողներին լսարանում, ինչպիսի՞ այլընտրանքային գնահատման մեթոդներ կիրառել՝ հաշվի առնելով միջազգային փորձը և այլն»:
Վերաատրաստմանը մասնակցեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունից, Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիայից:
Մարիամ Հովհաննիսյան